
Մեկ շաբաթում բանկերը տրամադրել են 37 մլրդ դրամի եվ 38 մլն դոլարի վարկ
Մեկ աշխատանքային շաբաթվա ընթացքում՝ օգոստոսի 26-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում, հայաստանյան բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 37.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 38.5 մլն ԱՄՆ դոլար: Ինչպես տեղեկացնում են Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ հաշվետու շաբաթում, նախորդ շաբաթվա համեմատ, բանկերը փոքր-ինչ ավելացրել են ինչպես դրամով, այնպես էլ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալի աճ:
Նշենք, որ օգոստոսի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում, հայաստանյան բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել էր 36.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 34.1 մլն ԱՄՆ դոլար: