Ֆինանսական

USD BUY - 381.50+0.00 USD SELL - 384.00+0.00
EUR BUY - 441.50+0.00 EUR SELL - 445.00+0.00
OIL:  BRENT - 62.09-4.54 WTI - 58.24-5.12
COMEX:  GOLD - 3976.60-1.72 SILVER - 47.22-2.26
COMEX:  PLATINUM - 1635.10-2.96
LME:  ALUMINIUM - 2798.50+3.94 COPPER - 10867.50+3.59
LME:  NICKEL - 15492.00+1.14 TIN - 37060.00+0.47
LME:  LEAD - 2030.00+0.30 ZINC - 3010.50-0.33
FOREX:  USD/JPY - 152.71+0.09 EUR/GBP - 1.1568-0.65
FOREX:  EUR/USD - 1.1568-0.65 GBP/USD - 1.3305-0.81
STOCKS RUS:  RTSI - 1004.38-1.62
STOCKS US: DOW JONES - 45479.60-1.90 NASDAQ - 22204.43-3.56
STOCKS US: S&P 500 - 6552.51-2.71
STOCKS JAPAN:  NIKKEI - 48088.80-1.01 TOPIX - 3197.59-1.85
STOCKS CHINA:  HANG SENG - 26290.32-1.73 SSEC - 3897.03-0.94
STOCKS EUR:  FTSE100 - 9427.47-0.86 CAC40 - 7918.00-1.53
STOCKS EUR:  DAX - 24241.46-1.50
10/10/2025  CBA:  USD - 382.68+0.13 GBP - 507.66-3.58
10/10/2025  CBA:  EURO - 442.8-1.65
10/10/2025  CBA:  GOLD - 49451-239 SILVER - 611.54+8.81
Ինեկոբանկի հետ նոր համագործակցությամբ համաշխարհային ճանաչում ունեցող Salesforce-ը գալիս է Հայաստան 
11/10/2025 15:28
Կիսվել

Ինեկոբանկի հետ նոր համագործակցությամբ համաշխարհային ճանաչում ունեցող Salesforce-ը գալիս է Հայաստան 

Հայաստանի առաջատար տեխնոլոգիական բանկերից Ինեկոբանկը և հաճախորդների հետ փոխհարաբերությունների կառավարման (CRM) և բիզնես ավտոմատացման ոլորտում համաշխարհային առաջատար Salesforce-ը պաշտոնապես հայտարարեցին ռազմավարական գործընկերության մասին։

Համագործակցությունն  ամրագրվեց հուշագրի ստորագրմամբ, որը նպատակ ունի նոր թափ հաղորդել  տեխնոլոգիական փոխակերպման գործընթացներին  և խորացնելու հաճախորդակենտրոն,  անհատականացված լուծումների ներդրումը ֆինթեք ոլորտում։ Հուշագրի ստորագրման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ  Digitec 2025 տեխնոլոգիական միջոցառման շրջանակում։

Ինեկոբանկի հետ համագործակցության շնորհիվ միջազգային այնպիսի խոշոր խաղացողի մուտքը Հայաստան, ինչպիսին Salesforce-ն է, էապես կնպաստի նաև մեր երկրի ճանաչելիության բարձրացմանը գլոբալ տեխնոլոգիական քարտեզում և կստեղծի նոր հնարավորություններ տեղական բիզնեսների համար՝ օգտվելու համաշխարհային փորձից ու նորարարություններից։

Ինեկոբանկի հետ նոր համագործակցությամբ համաշխարհային ճանաչում ունեցող Salesforce-ը գալիս է Հայաստան 

Գործընկերության շրջանակում նախատեսվում է մեկտեղել Ինեկոբանկի  բազմամյա փորձը  և Salesforce-ի նորագույն տեխնոլոգիական լուծումները՝ բարձրացնելու հաճախորդների սպասարկման որակը, տվյալների վերլուծության արդյունավետությունը, բիզնես գործընթացների ավտոմատացման ծավալները և շատ ավելին։

«Ոլորտի համաշխարհային առաջատար Salesforce-ի հետ այս գործընկերությունը ևս մեկ կարևոր քայլ է մեր տեխնոլոգիական ճանապարհային քարտեզում։ Այն միտված է Հայաստանում հաճախորդների հետ հարաբերություններում նոր չափանիշներ սահմանելուն և միջազգային լավագույն փորձը տեղայնացնելուն։  

Սա նաև Ինեկոբանկի հանձնառությունն է կառուցել ֆինանսական միջավայր, որտեղ տեխնոլոգիաները ծառայում են մարդկանց և բիզնեսների զարգացմանը։ Մենք հավատում ենք, որ հաջողության բանալին ոչ միայն նորարարական գործիքներն են, այլև դրանց ներդրման ճիշտ մշակույթը՝ հիմնված վստահության, պատասխանատվության և հաճախորդակենտրոն մտածողության վրա», – նշում է Ինեկոբանկի գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանը։   

«Ինեկոբանկի հետ մեր համագործակցությունը կարևոր քայլ է ֆինանսական ոլորտում տեխնոլոգիական առաջընթացը խթանելու ուղղությամբ։ Ինեկոբանկի նորարարական մտածողությունն ու տեխնոլոգիական ներուժը ամուր հիմք են ձևավորում հուսալի գործընկերության համար և հնարավորություն են տալիս արդյունավետ կերպով կիրառել Salesforce-ի լավագույն միջազգային փորձը։ Մենք միասին կարող ենք ձևավորել իրական փոփոխություններ՝ տեխնոլոգիաների միջոցով և շարունակական կատարելագործմանն ուղղված մեր ընդհանուր հանձնառությամբ», – ասում է Salesforce-ի Արևելյան Եվրոպայի և Անդրկովկասի տարածաշրջանի փոխնախագահ Հրվոյե Սուպիչը։  

Ինեկոբանկի հետ համագործակցության առթիվ Salesforce-ի պատվիրակության այցի ընթացքում անցկացվեցին բարձրաստիճան հանդիպումներ՝ ՀՀ Կենտրոնական բանկի, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և առաջատար ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու թվային փոխակերպման և նորարարությունների զարգացման հեռանկարները Հայաստանում։

Ինեկոբանկի հետ նոր համագործակցությամբ համաշխարհային ճանաչում ունեցող Salesforce-ը գալիս է Հայաստան 

Digitec Expo-ի շրջանակում անցկացվող Digiconf 2025-ի ընթացքում Ինեկոբանկի գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանը և Salesforce-ի Արևելյան Եվրոպայի և Անդրկովկասի տարածաշրջանի փոխնախագահ Հրվոյե Սուպիչը հանդես եկան համատեղ քննարկմամբ (Fireside Chat), ներկայացնելով իրենց մոտեցումները հաճախորդակենտրոն տեխնոլոգիական լուծումների, տվյալների ավտոմատացման, վստահության և համապատասխանության արդյունավետ կառավարման վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձան նորարարությունների ազդեցությանը Հայաստանի ֆինանսական և տեխնոլոգիական ոլորտներում։

Digiconf-ի ընթացքում որպես բանախոսներ հանդես եկան նաև Ինեկոբանկի Տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի տնօրեն Արսեն Բաբայանը և Ռիսկերի դեպարտամենտի տնօրեն Սուրեն Փախչանյանը՝ կիսվելով թվայնացման, ֆինանսների ու տեխնոլոգիաների շուրջ իրենց մասնագիտական ելույթներով և բանկային ոլորտի զարգացման նոր միտումներով։

Որպես Digitec-ի մշտական գործընկեր, Ինեկոբանկը նաև տարվա կարևորագույն տեխնոլոգիական միջոցառման էքսպոյի մի մասն է․ այցելուները երեք օրերի ընթացքում հնարավորություն ունեն ծանոթանալու բանկի նորարարական պրոդուկտներին և լուծումներին, ինչպես նաև օգտվելու հաճելի անակնկալներից։

Digitec էքսպոյի օրերին իրականացվում է նաև DZEN աուդիովիզուալ փառատոնը, որի գլխավոր հովանավորը Ինեկոբանկն է։ Այցելուներին երեք օր անդադար սպասվում են երաժշտություն ու ցուցահանդեսներ տարբեր վայրերում՝ հարյուրից ավելի արտիստների մասնակցությամբ, ամբողջովին անվճար։

Ինեկոբանկը տարածաշրջանի առաջատար բանկերից է, որն առաջարկում է համապարփակ բանկային ծառայություններ՝ ուղղված յուրաքանչյուր անհատի և բիզնեսի ֆինանսական կարիքներին ու հետաքրքրություններին։ Իր գործունեության շուրջ 30 տարիների ընթացքում Ինեկոբանկը մշակել է բազմաթիվ տեխնոլոգիական լուծումներ և նորարարական պրոդուկտներ՝ ներդնելով ֆինանսական ծառայությունների բոլորովին նոր մշակույթ  Հայաստանում: 

Salesforce-ը հանդիսանում է համաշխարհային առաջատարներից մեկը (CRM) և բիզնես ավտոմատացման ոլորտում: Ընկերության շուկայական կապիտալիզացիան 2025 թ․ սեպտեմբերի դրությամբ կազմում է մոտ 231,7 միլիարդ ԱՄՆ դոլար, ինչը նրան դասում է աշխարհի 61-րդ ամենամեծ ընկերությունների շարքը (CompaniesMarketCap)։ Salesforce-ը նաև 8-րդ ամենամեծ ծրագրային ապահովում իրականացնող (software) ընկերությունն է աշխարհում շուկայական կապիտալիզացիայի չափով, իսկ PwC-ի Global Top 100 վարկանիշում ընդգրկված է որպես 41-րդ ամենաարժեքավոր ընկերությունը ՏՏ ոլորտում։ 

10/10/2025
դրամ
Դոլար (USD)
382.68
+0.13
Եվրո (EUR)
442.8
-1.65
Ռուբլի (RUR)
4.7105
+0.0161
Լարի (GEL)
141.21
+0.09
49451
-239
Արծաթ
611.54
+8.81