
Տարեսկզբից բանկերում ավանդները աճել են շուրջ 9%-ով
Ընթացիկ տարվա հուլիս ամսվա վերջի դրությամբ Հայաստանի առևտրային բանկերում ֆիզիկական և իրավաբանական անձանց ժամկետային և ցպահանջ ավանդների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 1048,2 մլրդ ՀՀ դրամ: Տարեսկզբի համեմատ ավանդների ընդհանուր ծավալն աճել է մոտ 9%-ով:
Հատկանշական է, որ ավանդները աճել են ընթացիկ տարվա բոլոր ամիսներին: Առավել զգալի աճ գրանցվել է փետրվարին: Այս ամսում ավանդների ծավալը աճել է շուրջ 39 մլրդ ՀՀ դրամով:
Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ հուլիս ամսվա վերջի դրությամբ ավանդների շուրջ 37%-ը կազմել են դրամային, իսկ մնացյալը՝ արտարժույթով ավանդները:
Նշենք, որ տարեսկզբին առևտրային բանկերի ավանդները կազմել են 959,5 մլրդ ՀՀ դրամ: