
Բանկերի վարկային պորտֆելում շարունակում են գերակշռել արտարժութային վարկերը
Հայաստանյան բանկերի վարկային պորտֆելում շարունակում են գերակշռել արտարժութային վարկերը: ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ ՀՀ ռեզիդենտ իրական հատվածին արտարժույթով տրամադրված վարկերի և ընդհանուր վարկերի հարաբերակցությունը կազմել է 63.1%, ինչը խոսում է այն մասին, որ ՀՀ առևտրային բանկերի մոտ շարունակվում են «կուտակվել» արտերկրից ներգրավված միջոցներ:
Նշենք, որ հուլիս ամսվա վերջի դրությամբ ՀՀ բանկերի կողմից ռեզիդենտ իրական հատվածին տրամադրված վարկերի ընդհանուր ծավալը կազմել է մոտ 1642,1 մլրդ ՀՀ դրամ: