
Մեկ շաբաթում բանկերը տրամադրել են 34 մլրդ դրամի եվ 43 մլն դոլարի վարկ
Մեկ աշխատանքային շաբաթվա ընթացքում՝ սեպտեմբերի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում, հայաստանյան բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 34.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 43.7 մլն ԱՄՆ դոլար: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ հաշվետու շաբաթում, նախորդ շաբաթվա համեմատ, բանկերը փոքր-ինչ կրճատել են դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը և ավելացրել ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը:
Նշենք, որ օգոստոսի 26-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում հայաստանյան բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել էր 37.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 38.5 մլն ԱՄՆ դոլար: