
2025թ.-ի օգոստոսի վերջի դրությամբ ՀՀ-ում փողի բազան կազմել է 2․03 տրլն դրամ (+14%)
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. օգոստոսի վերջի դրությամբ Հայաստանում փողի բազան կազմել է 2,033,869 մլն դրամ, ինչը 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է աճ 14%-ով։
Մասնավորապես, ԿԲ-ից դուրս գտնվող կանխիկ դրամի ծավալն աճել է 13․6%-ով և կազմել 1,056,584 մլն դրամ։ Դրամով թղթակցային հաշիվների ծավալն աճել է 34․6%-ով և կազմել 452,961 մլն դրամ, իսկ արտարժույթով թղթակցային հաշիվների ծավալը աճել է 3․5%-ով և կազմել 514,123 մլն դրամ։
Այլ հաշիվների ծավալը նվազել է 53%-ով և կազմել 10,095 մլն դրամ։