
Մեկ շաբաթում բանկերը տրամադրել են 34 մլրդ դրամի եվ 33 մլն դոլարի վարկ
Մեկ աշխատանքային շաբաթվա ընթացքում՝ սեպտեմբերի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում, հայաստանյան բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է շուրջ 34.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 32.7 մլն ԱՄՆ դոլար:
Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ հաշվետու շաբաթում, նախորդ շաբաթվա համեմատ, բանկերը դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը պահպանել են գրեթե նույն մակարդակում՝ միաժամանակ կրճատելով ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը:
Նշենք, որ սեպտեմբերի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում հայաստանյան բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել էր 34.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 43.7 մլն ԱՄՆ դոլար: