Ֆինանսական

USD BUY - 375.00+0.00 USD SELL - 378.50+0.00
EUR BUY - 434.00+1.00 EUR SELL - 438.00+0.00
OIL:  BRENT - 104.00+4.09 WTI - 91.76+3.09
COMEX:  GOLD - 4549.80+3.42 SILVER - 72.36-1.11
COMEX:  PLATINUM - 1911.70-2.42
LME:  ALUMINIUM - 3215.00-1.14 COPPER - 11929.50-1.79
LME:  NICKEL - 17019.00+0.21 TIN - 43279.00-0.60
LME:  LEAD - 1896.50+0.48 ZINC - 3067.00-0.15
FOREX:  USD/JPY - 159.44+0.42 EUR/GBP - 1.1567-0.30
FOREX:  EUR/USD - 1.1567-0.30 GBP/USD - 1.3363-0.28
STOCKS RUS:  RTSI - 1104.24+1.29
STOCKS US: DOW JONES - 46429.49+0.66 NASDAQ - 21929.83+0.77
STOCKS US: S&P 500 - 6591.90+0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 53749.62+2.87 TOPIX - 3650.99+2.57
STOCKS CHINA:  HANG SENG - 25335.95+1.09 SSEC - 3931.84+1.30
STOCKS EUR:  FTSE100 - 10106.84+1.42 CAC40 - 7846.55+1.33
STOCKS EUR:  DAX - 22957.08+1.41
25/03/2026  CBA:  USD - 377.2-0.12 GBP - 505.9+0.03
25/03/2026  CBA:  EURO - 437.78+0.35
25/03/2026  CBA:  GOLD - 53524-657 SILVER - 848.54+32.96
Դոլարայնացման մակարդակը ՀՀ-ում. 2025թ. սեպտեմբեր
11/11/2025 16:37
Կիսվել

Դոլարայնացման մակարդակը ՀՀ-ում. 2025թ. սեպտեմբեր

ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. սեպտեմբեր ամսվա դրությամբ ՀՀ ռեզիդենտների արտարժութային ավանդների և փոխառությունների հարաբերակցությունը Փողի զանգվածին (D1) կազմել է 29.1%, որը 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ նվազել է 10.9 տոկոսային կետով։

Ռեզիդենտների արտարժութային ավանդների և փոխառությունների հարաբերակցությունը ռեզիդենտների ընդհանուր ավանդներին և փոխառություններին (D2) ևս նվազել է 11 տոկոսային կետով և կազմել՝ 34%:

Մեր երկրի ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով ցպահանջ ավանդների և փոխառությունների կշիռը ռեզիդենտ ֆիզիկական անձանց ընդհանուր ցպահանջ ավանդներում և փոխառություններում (D3) կազմել է 40.9%, որն 2024 թվականի փետրվարի համեմատ նվազել է 15.5 տոկոսային կետով։

Ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով ժամկետային ավանդների և փոխառությունների կշիռը ռեզիդենտ ֆիզիկական անձանց ընդհանուր ժամկետային ավանդներում և փոխառություններում (D4) կազմել է 41.8%, որը նույնպես 2.2 տոկոսային կետով ցածր է 2024 թվականի համադրելի ժամանակահատվածի համեմատ։

Ինչ վերաբերում է ռեզիդենտներին արտարժույթով տրամադրված վարկերի հարաբերակցությանն ընդհանուր վարկերին (D5), ապա այն աճել է 0.2 տոկոսային կետով, կազմելով՝ 31.5%:

Հայաստանյան առևտրային բանկերն ու վարկային կազմակերպությունները շարունակում են առավել շատ միջոցներ ներգրավել արտերկրից և, հետևաբար, արտարժութային ռիսկից խուսափելու նպատակով ձգտում են դրանք տեղաբաշխել այն արտարժույթով, որով ներգրավել են:

25/03/2026
դրամ
Դոլար (USD)
377.2
-0.12
Եվրո (EUR)
437.78
+0.35
Ռուբլի (RUR)
4.6619
-0.0266
Լարի (GEL)
139.45
+0.63
53524
-657
Արծաթ
848.54
+32.96