ՀՀ ԿԲ. Փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 27/09/13
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` սեպտեմբերի 27-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.24 դրամով և կազմել 405.62 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.37 դրամով և կազմել 547.18 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.10 դրամով և կազմել 12.51 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.71 դրամով և կազմել 652.07 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 123.46 դրամով և կազմել 17383.63 դրամ: Արծաթի գինն աճել է 3.61 դրամով և կազմել 286.51 դրամ: Պլատինի գինը նվազել է 37.09 դրամով և կազմել 18570.36 դրամ: