
Մեկ շաբաթում բանկերը տրամադրել են 33 մլրդ դրամի եվ 39 մլն դոլարի վարկ
Մեկ աշխատանքային շաբաթվա ընթացքում՝ սեպտեմբերի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում, հայաստանյան բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 33.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 38.8 մլն ԱՄՆ դոլար:
Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ հաշվետու շաբաթում, նախորդ շաբաթվա համեմատ, բանկերը փոքր-ինչ կրճատել են ՀՀ դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը և ավելացրել ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը:
Նշենք, որ նախորդ շաբաթվա ընթացքում՝ սեպտեմբերի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում, հայաստանյան բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել էր շուրջ 34.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 32.7 մլն ԱՄՆ դոլար: