Ֆինանսական

USD BUY - 393.50-3.50 USD SELL - 399.00-4.00
EUR BUY - 416.00-3.00 EUR SELL - 425.00-3.50
OIL:  BRENT - 71.12-1.28 WTI - 67.17-1.67
COMEX:  GOLD - 2654.90-0.35 SILVER - 31.49-1.25
COMEX:  PLATINUM - 934.90-1.78
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.03+0.09 EUR/GBP - 1.0568-0.06
FOREX:  EUR/USD - 1.0568-0.06 GBP/USD - 1.2742-0.03
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
Մեկնարկել է «Իմ Ֆինանսների միամսյակ» ծրագիրը
30/09/2013 17:32
Կիսվել

Մեկնարկել է «Իմ Ֆինանսների միամսյակ» ծրագիրը

Հոկտեմբերը հայտարարվել է անձնական ֆինանսներին նվիրված ամիս. ՀՀ կենտրոնական բանկում մեկնարկել է «Իմ Ֆինանսների միամսյակ» ծրագիրը:

ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ ծրագրի նպատակն անձնական ֆինանսների «գրագետ» կառավարումն է, որը ֆինանսական կրթման մակարդակի բարձրացման հետ մեկտեղ ֆինանսական բարեկեցության և սոցիալական վիճակի բարելավման կարևոր նախադրյալներից է: Ծրագիրը կարևոր է հատկապես մարզերի համար, որտեղ  մարդիկ առավել քիչ են օգտվում ֆինանսական ծառայություններից:

«Իմ Ֆինանսների միամսյակ» ծրագրին մասնակցում են ֆինանսական համակարգի գրեթե բոլոր ոլորտների կառույցները՝ ՀՀ կենտրոնական բանկը, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը, Հայաստանի բանկերի, Վարկային կազմակերպությունների միությունները, Ապահովագրական շուկայի մասնակիցների ասոցիացիան, Հայաստանի հիփոթեքային շուկայի մասնակիցների ասոցիացիան, Ֆինանսական համակարգի հաշտարարը, Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան, առևտրային բանկերը, ապահովագրական ընկերությունները ու վարկային կազմակերպությունները, ինչպես նաև ԱՄՆ ՄԶԳ «Ֆինանսներ տնտեսական զարգացմանհամար» ծրագիրը, KfW-ն՝ Գերմանական Զարգացման բանկը, SBFIC-ն՝ Գերմանիայի խնայբանկերի միջազգային համագործակցության հիմնադրամը:

«Իմ Ֆինանսների միամսյակ» ծրագրի շրջանակում իրականացվելու են բազմազան մրցույթներ (պատկերապատման մրցույթ՝ «Ապահովագրությունը մարդու կյանքում» թեմայով, լուսանկարների մրցույթ՝ «Խնայողություններ» թեմայով, հեռախոսային հավելվածի մրցույթ՝ «Բյուջեի պլանավորում» թեմայով, երեխաների նկարների մրցույթ՝ «Ես և փողը» և «Փողը իմ ընտանիքում» թեմաներով), ավտոբուսով ֆինանսական շրջագայություն, «Երազանքների պատի» կառուցում, հանդիպումներ ու սեմինարներ դպրոցներում ու համալսարաններում, ինտերակտիվ դասընթացներ, բացօթյա ցուցահանդես, ֆինանսական կազմակերպություններում բաց դռների օրեր և այլ միջոցառումներ: Միամսյակը կեզրափակվի հոկտեմբերի 31-ին՝՝Խնայողությունների միջազգային օրը:

Միջոցառումներին և դրանց վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է  www.abcfinance.am կայքում, ինչպես նաև համանուն facebook-յան էջում:

06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88