ՀՀ ԿԲ. Փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 03/10/13
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հոկտեմբերի 3-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.07 դրամով և կազմել 405.33 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 2.90 դրամով և կազմել 551.41 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.07 դրամով և կազմել 12.62 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.29 դրամով և կազմել 657.89 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 199.09 դրամով և կազմել 17022.61 դրամ: Արծաթի գինը նվազել է 7.35 դրամով և կազմել 275.49 դրամ: Պլատինի գինն աճել է 153.28 դրամով և կազմել 18100.98 դրամ: