2025թ.-ի հոկտեմբերի վերջի դրությամբ ՀՀ-ում փողի բազան կազմել է 1.87 տրլն դրամ (+7.2%)
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հոկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանում փողի բազան կազմել է 1,872,303 մլն դրամ, ինչը 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է աճ 7․2%-ով։
Մասնավորապես, ԿԲ-ից դուրս գտնվող կանխիկ դրամի ծավալն աճել է 16․9%-ով և կազմել 1,079,284 մլն դրամ։ Դրամով թղթակցային հաշիվների ծավալն նվազել է 52․7%-ով և կազմել 162,009 մլն դրամ, իսկ արտարժույթով թղթակցային հաշիվների ծավալը աճել է 33․9%-ով և կազմել 618,897 մլն դրամ։
Այլ հաշիվների ծավալը նվազել է 37․8%-ով և կազմել 11,725 մլն դրամ։
