ՀՀ վարկային կազմակերպությունները 2025 թվականի հոկտեմբերի դրությամբ 412․2 մլրդ-ի վարկեր են տրամադրել
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների 2025 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ ՀՀ վարկային կազմակերպությունների վարկերի ծավալը 412,184 մլն դրամ (412․2 մլրդ) է։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ վարկերի ծավալն աճել է 68,568 մլն դրամով կամ 19.95%-ով։
Մասնավորապես ոչ ռեզիդենտներին տրամդրվել է 48,638 մլն դրամ, իսկ ռեզիդենտներին 363,546 մլն դրամ։
Ռեզիդենտներին տրամադրած վարկերի 19%-ը կամ 69,108 մլն դրամը բաժին է ընկնում տարադրամով վարկերին, որոնց ծավալը 2024թ.-ի հոկտեմբերի վերջի համեմատ աճել է 13%-ով։
Տրամադրած վարկերի 81%-ը կամ 294,438 մլն դրամը բաժին է ընկնում ՀՀ դրամով վարկերին,որոնց ծավալը 2024թ.-ի հոկտեմբերի վերջի համեմատ աճել է 17․2%-ով։
