ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա. Արտարժույթի շուկա և վարկային ռեսուրսներ 14/10/13
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հոկտեմբերի 14-ին, բորսայում կայացել է 200000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 408.00 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 408.00 դրամ:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 20 գործարք: Գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 28950000000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 8.80%, փակմանը` 8.85%, առավելագույնը` 8.90%, նվազագույնը` 8.80%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 8.8250%: