Նիկոլաս Մադուրոյի ակտիվները Շվեյցարիայում սառեցվել են
Շվեյցարիան սառեցրել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին պատկանող բոլոր ակտիվները՝ ամերիկյան զինված ուժերի կողմից ձերբակալությունից հետո։
Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը հայտարարել է, որ ակտիվների սառեցումն ուժի մեջ է մտնում անմիջապես և ուղղված է Վենեսուելայից ապօրինի ակտիվների արտահոսքը կանխելուն։
Իր հայտարարության մեջ խորհուրդը նշել է, որ եթե հետաքննությունները հաստատեն, որ այդ միջոցները ձեռք են բերվել ապօրինի ճանապարհով, ապա «Շվեյցարիան ջանքեր կգործադրի դրանք օգտագործելու Վենեսուելայի ժողովրդի բարօրության համար»։
Շվեյցարիայի այս քայլերը պատասխան են շաբաթ օրը ամերիկյան զինված ուժերի կողմից Մադուրոյի ձերբակալությանը։
