Ֆինանսական

USD BUY - 379.50-1.00 USD SELL - 381.00-1.00
EUR BUY - 439.50-1.50 EUR SELL - 444.00-1.50
OIL:  BRENT - 64.48-1.35 WTI - 60.06-1.56
COMEX:  GOLD - 4612.90+0.52 SILVER - 86.13-3.60
COMEX:  PLATINUM - 2294.00-6.45
LME:  ALUMINIUM - 3184.50+7.88 COPPER - 13209.50+8.08
LME:  NICKEL - 17888.00+13.11 TIN - 47967.00+17.73
LME:  LEAD - 2053.00+2.37 ZINC - 3216.00+4.13
FOREX:  USD/JPY - 158.55-0.34 EUR/GBP - 1.1639-0.06
FOREX:  EUR/USD - 1.1639-0.06 GBP/USD - 1.3426-0.10
STOCKS RUS:  RTSI - 1083.61+0.57
STOCKS US: DOW JONES - 49149.63-0.09 NASDAQ - 23471.75-1.00
STOCKS US: S&P 500 - 6926.60-0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 54341.23+1.48 TOPIX - 3644.16+1.26
STOCKS CHINA:  HANG SENG - 26999.81+0.56 SSEC - 4126.09-0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10184.35+0.46 CAC40 - 8330.97-0.19
STOCKS EUR:  DAX - 25286.24-0.53
14/01/2026  CBA:  USD - 380.33-0.5 GBP - 511.62-1.32
14/01/2026  CBA:  EURO - 443.24-1.04
14/01/2026  CBA:  GOLD - 56530+49 SILVER - 1049.4+20
Ֆոն դեր Լյայենը հույս ունի ապրիլին առաջին վարկային տրանշը փոխանցել Ուկրաինային
15/01/2026 11:57
Կիսվել

Ֆոն դեր Լյայենը հույս ունի ապրիլին առաջին վարկային տրանշը փոխանցել Ուկրաինային

Եվրոպական 90 միլիարդ եվրո վարկի առաջին մասը Ուկրաինային նախատեսվում է փոխանցել ապրիլին: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը մամուլի ասուլիսում։

«Մենք հույս ունենք, որ մեր առաջարկը արագ կհաստատվի Եվրոպական խորհրդի և Եվրոպական խորհրդարանի կողմից։ Այդ դեպքում մենք կկարողանանք առաջին տրանշը փոխանցել ապրիլին», – ասել է նա։

Նա հավելել է, որ հունվարի 14-ին Եվրահանձնաժողովը հաստատել է Ուկրաինային 2026-2027 թվականներին տրամադրվող վարկի վերաբերյալ իր տարբերակը։ Նրա խոսքով՝ այս նախաձեռնությանը մասնակցում է ԵՄ 27 երկրներից 24-ը։ Նա հիշեցրել է, որ Ուկրաինան ստիպված չի լինի մարել վարկը, եթե Ռուսաստանից չստանա փոխհատուցում ուկրաինական հակամարտության ընթացքում կրած վնասների դիմաց։

Ֆոն դեր Լյայենը նշել է, որ անցյալ տարվա վերջում Եվրահանձնաժողովի ձևակերպած առաջարկը՝ օգտագործել Ռուսաստանի սառեցված ակտիվները Ուկրաինային աջակցելու համար, «մնում է օրակարգում», եթե ԵՄ երկրները որոշեն վերադառնալ այդ տարբերակի քննարկմանը։

2025 թվականի դեկտեմբերին ԵՄ առաջնորդները որոշել են առայժմ չօգտագործել ռուսական ակտիվները Ուկրաինային աջակցելու նպատակով։ Փոխարենը նրանք առաջարկել են վարկ տրամադրել Կիևին ԵՄ բյուջեից։

14/01/2026
դրամ
Դոլար (USD)
380.33
-0.5
Եվրո (EUR)
443.24
-1.04
Ռուբլի (RUR)
4.8394
+0.009
Լարի (GEL)
141.16
-0.09
56530
+49
Արծաթ
1049.4
+20