ՀՀ բանկային համակարգի ակտիվները 2025թ․-ի նոյեմբերին կազմել են 11․7 տրլն ՀՀ դրամ
Ըստ ՀՀ կենտրոնական բանկի տվյալների 2025թ․-ի նոյեմբերի դրությամբ ՀՀ բանկային համակարգի հաշվեկշռային ընդհանուր ակտիվները կազմել են 11,716,574 մլն դրամ։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 15.4-ով։
Ընդհանուր պարտավորությունները կազմել են 9,771,580 մլն դրամ։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 15.1%-ով։
Հաշվեկշռային ընդհանուր կապիտալը կազմել են 1,944,994 մլն դրամ։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 16․9%-ով։
Ընթացիկ ժամանակաշրջանի չբաշխված շահույթը կազմել են 351,584 մլն դրամ։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 14.4%-ով։
Նախորդ ժամանակաշրջանի չբաշխված շահույթը կազմել են 227,720 մլն դրամ։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 9.9%-ով։
