2025թ. հունվար-դեկտեմբերին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 303,140 դրամ
2025թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 303,140 դրամ։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից։
Նշենք, որ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 5.6% աճ։
Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 6․5%-ով և կազմել 239,369 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 5.1%-ով և կազմել 327,604 դրամ։
Հիշեցնենք, որ աշխատավարձի հաշվարկի համար կարող եք օգտվել «Բիզնես 24»-ի աշխատավարձի հաշվիչից։
