Ֆինանսական

USD BUY - 367.50+1.00 USD SELL - 370.50-0.50
EUR BUY - 429.00+1.50 EUR SELL - 435.00-5.00
OIL:  BRENT - 101.17-0.88 WTI - 95.73-0.08
COMEX:  GOLD - 4717.50+0.76 SILVER - 79.70+2.35
COMEX:  PLATINUM - 2062.80-0.40
LME:  ALUMINIUM - 3522.50+0.01 COPPER - 13392.00+3.04
LME:  NICKEL - 19199.00-0.86 TIN - 53808.00+8.87
LME:  LEAD - 1977.50+1.46 ZINC - 3399.00+1.63
FOREX:  USD/JPY - 156.79+0.29 EUR/GBP - 1.1729-0.16
FOREX:  EUR/USD - 1.1729-0.16 GBP/USD - 1.3555-0.29
STOCKS RUS:  RTSI - 1104.09+0.15
STOCKS US: DOW JONES - 49596.97-0.63 NASDAQ - 25806.20-0.13
STOCKS US: S&P 500 - 7337.11-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 62713.65-0.19 TOPIX - 3829.48-0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 26393.71-0.87 SSEC - 4179.95+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10276.95-1.55 CAC40 - 8202.08-1.17
STOCKS EUR:  DAX - 24663.61-1.02
08/05/2026  CBA:  USD - 369.01-0.27 GBP - 502-0.96
08/05/2026  CBA:  EURO - 434.14-0.35
08/05/2026  CBA:  GOLD - 56275+392 SILVER - 953.15+31.66
Դոլարայնացման մակարդակը ՀՀ-ում. 2025թ. դեկտեմբեր
04/02/2026 15:27
Կիսվել

Դոլարայնացման մակարդակը ՀՀ-ում. 2025թ. դեկտեմբեր

ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. դեկտեմբեր ամսվա դրությամբ ՀՀ ռեզիդենտների արտարժութային ավանդների և փոխառությունների հարաբերակցությունը Փողի զանգվածին (D1) կազմել է 28.6%, որը 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ նվազել է 7.9 տոկոսային կետով։

Ռեզիդենտների արտարժութային ավանդների և փոխառությունների հարաբերակցությունը ռեզիդենտների ընդհանուր ավանդներին և փոխառություններին (D2) ևս նվազել է 7.8 տոկոսային կետով և կազմել՝ 33.4%:

Մեր երկրի ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով ցպահանջ ավանդների և փոխառությունների կշիռը ռեզիդենտ ֆիզիկական անձանց ընդհանուր ցպահանջ ավանդներում և փոխառություններում (D3) կազմել է 39.6%, որն 2024 թվականի փետրվարի համեմատ նվազել է 15.7 տոկոսային կետով։

Ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով ժամկետային ավանդների և փոխառությունների կշիռը ռեզիդենտ ֆիզիկական անձանց ընդհանուր ժամկետային ավանդներում և փոխառություններում (D4) կազմել է 40.5%, որը 4.3 տոկոսային կետով ցածր է 2024 թվականի համադրելի ժամանակահատվածի համեմատ։

Ինչ վերաբերում է ռեզիդենտներին արտարժույթով տրամադրված վարկերի հարաբերակցությանն ընդհանուր վարկերին (D5), ապա այն աճել է 2.6 տոկոսային կետով, կազմելով՝ 31.7%:

Հայաստանյան առևտրային բանկերն ու վարկային կազմակերպությունները շարունակում են առավել շատ միջոցներ ներգրավել արտերկրից և, հետևաբար, արտարժութային ռիսկից խուսափելու նպատակով ձգտում են դրանք տեղաբաշխել այն արտարժույթով, որով ներգրավել են:

08/05/2026
դրամ
Դոլար (USD)
369.01
-0.27
Եվրո (EUR)
434.14
-0.35
Ռուբլի (RUR)
4.9472
+0.002
Լարի (GEL)
137.49
-0.04
56275
+392
Արծաթ
953.15
+31.66