ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա. Արտարժույթի շուկա և վարկային ռեսուրսներ 22/10/13
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հոկտեմբերի 22-ին, բորսայում կայացել է 2400000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 405.25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405.25 դրամ:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 11 գործարք: Գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 18750000000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 8.51%, փակմանը` 8.51%, առավելագույնը` 8.51%, նվազագույնը` 8.51%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 8.5100%: