Ֆինանսական

USD BUY - 365.00-0.50 USD SELL - 367.50+0.50
EUR BUY - 417.00-0.50 EUR SELL - 421.00+1.00
OIL:  BRENT - 75.22-1.88 WTI - 71.41-1.35
COMEX:  GOLD - 4104.10-0.44 SILVER - 59.81-0.27
COMEX:  PLATINUM - 1629.00-0.92
LME:  ALUMINIUM - 3115.50-2.01 COPPER - 13403.50+0.34
LME:  NICKEL - 16422.00-1.66 TIN - 53064.00+4.97
LME:  LEAD - 1880.00-1.23 ZINC - 3591.00+3.43
FOREX:  USD/JPY - 161.64+0.17 EUR/GBP - 1.1409-0.39
FOREX:  EUR/USD - 1.1409-0.39 GBP/USD - 1.3405-0.28
STOCKS RUS:  RTSI - 881.67-2.82
STOCKS US: DOW JONES - 52637.01+0.29 NASDAQ - 26281.61+0.29
STOCKS US: S&P 500 - 7575.39+0.42
STOCKS JAPAN:  NIKKEI - 68557.73+1.20 TOPIX - 4036.08+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 24175.12+0.60 SSEC - 3996.16-1.00
STOCKS EUR:  FTSE100 - 10497.29+0.24 CAC40 - 8338.97+0.15
STOCKS EUR:  DAX - 25067.09-0.20
10/07/2026  CBA:  USD - 367.38+0.26 GBP - 493.58+1.97
10/07/2026  CBA:  EURO - 420.03+0.71
10/07/2026  CBA:  GOLD - 48783+789 SILVER - 694.87+5.33
Հստակեցվել են վճարահաշվարկային կազմակերպությունների տնտեսական նորմատիվների հաշվարկման կարգը և երաշխիքի կիրառման առանձնահատկությունները
18/02/2026 16:39
Կիսվել

Հստակեցվել են վճարահաշվարկային կազմակերպությունների տնտեսական նորմատիվների հաշվարկման կարգը և երաշխիքի կիրառման առանձնահատկությունները

ՀՀ կենտրոնական բանկի հունվարի 13-ի խորհրդի որոշմամբ հստակեցվել են վճարահաշվարկային կազմակերպությունների տնտեսական նորմատիվների հաշվարկման կարգը և ապահովագրության (երաշխիքի) կիրառման առանձնահատկությունները:

Մասնավորապես՝

  1. Վճարահաշվարկային կազմակերպությունների ընդհանուր կապիտալի կազմը և կառուցվածքը համապատասխանեցվել են միջազգային պրակտիկայում առկա մոտեցումներին: Հստակեցվել է հիմնական կապիտալի հաշվարկում չբաշխված շահույթի/վնասի ներառման կարգը, ինչպես նաև նախատեսվել են կապիտալի հաշվարկից նվազեցումներ այլ անձանց կանոնադրական կապիտալում ներդրումների մասով:
  2. Սահմանվել է, որ վճարահաշվարկային կազմակերպության առաջին մակարդակի հիմնական կապիտալի մեծությունը նվազեցվում է.
  • ոչ նյութական ակտիվների հաշվեկշռային արժեքի չափով, բացառությամբ՝ ծրագրային ակտիվների,
  • ծրագրային ակտիվների հաշվեկշռային արժեքի՝ առաջին մակարդակի հիմնական կապիտալի տարրերի հանրագումարի 50 տոկոսը գերազանցող գումարի չափով,
  • հիմնական միջոցների և այլ նյութական ակտիվների հաշվեկշռային արժեքի` առաջին մակարդակի հիմնական կապիտալի տարրերի հանրագումարի 50 տոկոսը գերազանցող գումարի չափով:

Այս սահմանաչափերի կիրառման պարագայում ծրագրային և նյութական ակտիվների հետ կապված ռիսկն ամբողջովին կարող է կլանվել սեփական կապիտալի կողմից՝ միևնույն ժամանակ ապահովելով թվային տեխնոլոգիաների ներդրման առավել նպաստավոր պայմաններ վճարահաշվարկային կազմակերպությունների համար:

  1. Սահմանվել է, որ իրացվելիության նորմատիվը պետք է ծածկի ընթացիկ պարտավորությունների 60%-ը, սակայն ոչ պակաս, քան վճարահաշվարկային կազմակերպության հաճախորդների հանդեպ ունեցած ֆինանսական պարտավորությունների մեծությունը: Սա թույլ կտա հավասարակշռված մոտեցում ցուցաբերել վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեության պրուդենցիալ կարգավորման և հաճախորդների հանդեպ իրացվելիության ռիսկի զսպման տեսանկյունից:
  2. Հստակեցվել են հաճախորդներից ստացված միջոցների պաշտպանության համար ապահովագրության (երաշխիքի) կիրառման առանձնահատկությունները:
  3. Վերացվել է փոխադրվող կանխիկ դրամական միջոցները հատուկ բանկային հաշվին մուտքագրելու պահանջն այն դեպքերի համար, երբ առկա է ապահովագրություն (երաշխիք): Փոփոխությունը հնարավորություն կտա վճարահաշվարկային կազմակերպություններին առավել արդյունավետ իրականացնել իրացվելիության կառավարումը։
10/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.38
+0.26
Եվրո (EUR)
420.03
+0.71
Ռուբլի (RUR)
4.7873
-0.0343
Լարի (GEL)
139.47
+0.09
48783
+789
Արծաթ
694.87
+5.33