Կենտրոնական բանկը հրապարակել է 2025 թվականի կենսակայունության հաշվետվությունը
Կենսակայունության հաշվետվությունն ամփոփում է ֆինանսական համակարգում և Կենտրոնական բանկում ոլորտի ընթացիկ հիմնական զարգացումները: Այն ընդգրկում է Կենտրոնական բանկի կողմից կատարված աշխատանքներն ու համագործակցությունը միջազգային գործընկերների հետ, մասնավոր հատվածում առկա կենսակայուն պրոդուկտների ամփոփ ցուցանիշների նկարագրությունը, և բանկային համակարգի կենսակայունության առաջընթացի տվյալները:
Հաշվետվության հիմքում ընկած է «կայուն ֆինանսներ» սկզբունքի ներդրման անհրաժեշտությունը ֆինանսական համակարգում: Կայուն ֆինանսները ենթադրում է կազմակերպություններում բնապահպանական, սոցիալական և կառավարման (ԲՍԿ) չափանիշների ներդրումը որոշումների կայացման մեջ և աջակցումը կայուն տնտեսական աճին:
Կենտրոնական բանկը հետամուտ է կայուն ֆինանսների սկզբունքների ներդրմանը ֆինանսական համակարգում՝ ԲՍԿ և կլիմայական ռիսկերի կառավարման և նվազեցման նկատառումներով:
Հաշվետվությանը կարող եք ծանոթանալ այստեղ:
