ՀՀ վարկային կազմակերպությունները 2026 թվականի հունվարի դրությամբ 420․7 մլրդ-ի վարկեր են տրամադրել
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների 2026 թվականի հունվարի վերջի դրությամբ ՀՀ վարկային կազմակերպությունների վարկերի ծավալը 420,721 մլն դրամ (420․7 մլրդ) է։ 2025թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ վարկերի ծավալն աճել է 66,461 մլն դրամով կամ 18․8%-ով։
Մասնավորապես ոչ ռեզիդենտներին տրամդրվել է 41,119 մլն դրամ, իսկ ռեզիդենտներին 379,602 մլն դրամ։
Ռեզիդենտներին տրամադրած վարկերի 19%-ը կամ 73,028 մլն դրամը բաժին է ընկնում տարադրամով վարկերին, որոնց ծավալը 2025թ.-ի հունվարի վերջի համեմատ աճել է 23.7%-ով։
Տրամադրած վարկերի 81%-ը կամ 306,574 մլն դրամը բաժին է ընկնում ՀՀ դրամով վարկերին, որոնց ծավալը 2025թ.-ի հունվարի վերջի համեմատ աճել է 16․7%-ով։
