2026թ. հունվար-փետրվարին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 296,419 դրամ
2026թ. հունվար-փետրվարին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 296,419 դրամ։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից։
Նշենք, որ 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 5.3% աճ։
Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 5.4%-ով և կազմել 227,711 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 5.1%-ով և կազմել 323,244 դրամ։
Հիշեցնենք, որ աշխատավարձի հաշվարկի համար կարող եք օգտվել «Բիզնես 24»-ի աշխատավարձի հաշվիչից։
