ՀՀ բանկերում 2026թ. հունվարի դրությամբ սպասարկվել է 5․52 մլն հաճախորդ
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալների 2026թ.-ի հունվարի դրությամբ Հայաստանի առևտրային բանկերում սպասարկվել է 5,524,964 հաճախորդ։ 2025թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 609,476-ով կամ 12․4%-ով։
Նրանցից 5,294,678-ը ֆիզիկական անձինք են, իսկ 230,286-ը՝ իրավաբանական անձինք:
Ըստ ներկայացված վիճակագրության՝ ընթացիկ տարվա դեկտեմբեր ամսվա դրությամբ բանկերի հաճախորդների հաշիվների քանակը կազմել է 12,010,994։ 2025թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 1,864,305-ով կամ 18․4%-ով։
Մասնավորապես հաշիվներից 11,558,671-ը ֆիզիկական անձանց հաշիվներ են, իսկ իրավաբանական անձանց հաշիվները 452,323-ն են:
