Ֆինանսական

USD BUY - 371.50-0.50 USD SELL - 374.50+0.00
EUR BUY - 436.00-1.00 EUR SELL - 442.00+0.00
OIL:  BRENT - 92.42-5.93 WTI - 83.85-10.36
COMEX:  GOLD - 4857.60+1.40 SILVER - 81.74+3.98
COMEX:  PLATINUM - 2141.70+2.18
LME:  ALUMINIUM - 3564.50-2.17 COPPER - 13347.00+0.58
LME:  NICKEL - 18117.00-0.67 TIN - 50695.00+1.18
LME:  LEAD - 1962.00+0.49 ZINC - 3446.00+0.64
FOREX:  USD/JPY - 158.58-0.53 EUR/GBP - 1.1761-0.14
FOREX:  EUR/USD - 1.1761-0.14 GBP/USD - 1.3514-0.02
STOCKS RUS:  RTSI - 1128.29-0.58
STOCKS US: DOW JONES - 49447.43+1.79 NASDAQ - 24468.48+1.52
STOCKS US: S&P 500 - 7126.06+1.20
STOCKS JAPAN:  NIKKEI - 58475.90-1.75 TOPIX - 3760.81-1.41
STOCKS CHINA:  HANG SENG - 26160.33-0.89 SSEC - 4051.43-0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10667.63+0.73 CAC40 - 8425.13+1.97
STOCKS EUR:  DAX - 24702.24+2.27
17/04/2026  CBA:  USD - 373.81-0.35 GBP - 505.58-1.26
17/04/2026  CBA:  EURO - 440.91+0.07
17/04/2026  CBA:  GOLD - 57611-410 SILVER - 957.68+12.46
Ուկրաինան պարտատերերի հետ պայմանավորվել է պետական պարտքի վճարումների հետաձգման շուրջ
18/04/2026 15:35
Կիսվել

Ուկրաինան պարտատերերի հետ պայմանավորվել է պետական պարտքի վճարումների հետաձգման շուրջ

Ուկրաինան պարտատերերի հետ համաձայնության է եկել պետական պարտքի վճարումները մինչև 2030 թվականը հետաձգելու վերաբերյալ: Այս մասին հայտնել է Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը։

«Ուկրաինայի ֆինանսների նախարարը և Ուկրաինայի պաշտոնական պարտատերերի խումբը ստորագրել են Ուկրաինայի պարտքի մարման և սպասարկման վճարումների հետաձգման վերաբերյալ հուշագիր», – ասվում է Ուկրաինայի ֆինանսական գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրությունում։

Փաստաթուղթը նախատեսում է պետական և պետության կողմից երաշխավորված պարտքի վճարումների հետաձգում, որոնք ենթակա են վճարման 2026 թվականի փետրվարից սկսած ժամանակահատվածում։ Ստորագրված հուշագրի համաձայն՝ պարտքի սպասարկումն ու մարումը հետաձգվում են մինչև 2030 թվականի փետրվարի վերջը, ինչը համապատասխանում է ԱՄՀ-ի նոր ծրագրին։

Հետաձգված վճարումը կիրականացվի այդ ժամանակահատվածի ավարտից հետո՝ հավասար չափաբաժիններով յուրաքանչյուր վեց ամիսը մեկ՝ 2035-2039 թվականների ընթացքում՝ տոկոսների կապիտալացման նախատեսմամբ։

ԱՄՀ-ն ապրիլին հայտնել էր, որ Ուկրաինայի պետական պարտքը 2026 թվականին կտրուկ կաճի՝ հասնելով ՀՆԱ-ի 122.6%-ին, իսկ 2027 թվականին հետագա աճով կհասնի 137.1%-ի։ Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը փետրվարին հայտնել էր, որ 2025 թվականի վերջի դրությամբ երկրի պետական պարտքը կազմել է 213.3 միլիարդ դոլար՝ մեկ տարվա ընթացքում աճելով գրեթե 30%-ով։ Վերջին մի քանի տարիներին Ուկրաինան ձևավորում է բյուջե՝ ռեկորդային դեֆիցիտով՝ ակնկալելով այն ծածկել արևմտյան օգնության հաշվին։

17/04/2026
դրամ
Դոլար (USD)
373.81
-0.35
Եվրո (EUR)
440.91
+0.07
Ռուբլի (RUR)
4.8999
-0.0013
Լարի (GEL)
138.96
-0.11
57611
-410
Արծաթ
957.68
+12.46