
Մեկ շաբաթում բանկերը տրամադրել են շուրջ 33 մլրդ դրամի եվ 45 մլն դոլարի վարկ
Մեկ աշխատանքային շաբաթվա ընթացքում՝ նոյեմբերի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում, հայաստանյան բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 33 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 44.7 մլն ԱՄՆ դոլար:
Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ հաշվետու շաբաթում, նախորդ շաբաթվա համեմատ, բանկերը կրճատել են ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը:
Նշենք, որ հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում հայաստանյան բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 43.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 64.2 մլն ԱՄՆ դոլար: