ՀՀ ԿԲ. Փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 25/11/13
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` նոյեմբերի 25-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.21 դրամով և կազմել 404.43 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.08 դրամով և կազմել 546.67 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 12.31 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.51 դրամով և կազմել 655.01 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 72.90 դրամով և կազմել 16204.65 դրամ: Արծաթի գինը նվազել է 0.66 դրամով և կազմել 259.14 դրամ: Պլատինի գինն աճել է 29.60 դրամով և կազմել 18151.80 դրամ: