ՀՀ վարկային կազմակերպությունները 2026 թվականի մարտի դրությամբ 429․3 մլրդ-ի վարկեր են տրամադրել
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների 2026 թվականի մարտի վերջի դրությամբ ՀՀ վարկային կազմակերպությունների վարկերի ծավալը 429,342 մլն դրամ (429․3 մլրդ) է։ 2025թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ վարկերի ծավալն աճել է 56,798 մլն դրամով կամ 15․2%-ով։
Մասնավորապես ոչ ռեզիդենտներին տրամդրվել է 35,655 մլն դրամ, իսկ ռեզիդենտներին 393,687 մլն դրամ։
Ռեզիդենտներին տրամադրած վարկերի 19.7%-ը կամ 77,567 մլն դրամը բաժին է ընկնում տարադրամով վարկերին, որոնց ծավալը 2025թ.-ի մարտի վերջի համեմատ աճել է 24․8%-ով։
Տրամադրած վարկերի 80․3%-ը կամ 316,120 մլն դրամը բաժին է ընկնում ՀՀ դրամով վարկերին, որոնց ծավալը 2025թ.-ի մարտի վերջի համեմատ աճել է 16․5%-ով։
