Ֆինանսական

USD BUY - 367.50+0.00 USD SELL - 370.00+0.00
EUR BUY - 425.00+0.00 EUR SELL - 433.00+1.00
OIL:  BRENT - 91.99-1.17 WTI - 87.76-0.45
COMEX:  GOLD - 4560.50+1.36 SILVER - 75.62-0.04
COMEX:  PLATINUM - 1922.90+0.23
LME:  ALUMINIUM - 3666.50+0.84 COPPER - 13636.00+0.78
LME:  NICKEL - 19062.00+0.63 TIN - 55418.00+1.88
LME:  LEAD - 2016.00+0.50 ZINC - 3540.00+0.78
FOREX:  USD/JPY - 159.26-0.03 EUR/GBP - 1.1659+0.19
FOREX:  EUR/USD - 1.1659+0.19 GBP/USD - 1.3459+0.22
STOCKS RUS:  RTSI - 1137.98-0.22
STOCKS US: DOW JONES - 51032.46+0.72 NASDAQ - 26972.62+0.20
STOCKS US: S&P 500 - 7580.06+0.22
STOCKS JAPAN:  NIKKEI - 66329.50+2.53 TOPIX - 3957.17+1.41
STOCKS CHINA:  HANG SENG - 25182.39+0.70 SSEC - 4068.57-0.73
STOCKS EUR:  FTSE100 - 10409.28-0.16 CAC40 - 8183.34-0.07
STOCKS EUR:  DAX - 25104.70+0.05
29/05/2026  CBA:  USD - 368.18+0.13 GBP - 494.02-0.64
29/05/2026  CBA:  EURO - 428.71+0.37
29/05/2026  CBA:  GOLD - 52314-1118 SILVER - 864.36-37.85
Աշխարհի ամենահարուստ ընտանիքները զանգվածաբար դուրս են բերում իրենց միջոցներն ԱՄՆ-ից
01/06/2026 13:26
Կիսվել

Աշխարհի ամենահարուստ ընտանիքները զանգվածաբար դուրս են բերում իրենց միջոցներն ԱՄՆ-ից

Համաշխարհային ներդրումային հոսքերի վերադասավորումը թափ է հավաքում։ UBS-ի Global Family Office Report զեկույցի համաձայն՝ ընտանեկան գրասենյակների՝ գերհարուստ ընտանիքների մասնավոր ներդրումային կառույցների գրեթե 60%-ը պատրաստվում է առաջիկա մեկ տարվա ընթացքում արմատապես վերանայել իր ներդրումային պորտֆելները։ Այս ցուցանիշը շուրջ երկու անգամ գերազանցում է վերջին հինգ տարիների միջին մակարդակը։

Փոփոխությունների հիմնական ուղղությունը ամերիկյան ակտիվների մասնաբաժնի կրճատումն է և կապիտալի տեղափոխումը զարգացող շուկաներ։ CNBC-ի հաղորդմամբ՝ Հյուսիսային Ամերիկան դարձել է աշխարհի միակ տարածաշրջանը, որտեղ ներդրողները առաջիկա 12 ամիսների ընթացքում ծրագրում են նվազեցնել իրենց ներկայությունը։ Ազատվող միջոցները հիմնականում ուղղվում են Լատինական Ամերիկա և Աֆրիկա։

UBS-ի Ամերիկայի մասնավոր կապիտալի կառավարման բաժնի ղեկավար Ջոն Մեթյուզը նշում է, որ ներդրողների առաջնահերթությունները փոխվել են։ Եթե մեկ տարի առաջ գլխավոր մտահոգությունը առևտրային մաքսատուրքերն էին, ապա այժմ առաջին պլան են մղվել աշխարհաքաղաքական լարվածությունը, համաշխարհային պարտքի ծավալները և տոկոսադրույքները։ Ընդ որում՝ խոսքը միայն կարճաժամկետ տատանումների մասին չէ․ ներդրողներին լրջորեն անհանգստացնում են այս գործընթացների երկարաժամկետ հետևանքները։

Դոլարային ակտիվներից հեռանալը վկայում է ԱՄՆ տնտեսության առողջության վերաբերյալ խորացող անհանգստության մասին։ Ֆոնդային շուկայի բարձր կենտրոնացվածությունը, արհեստական բանականության ոլորտում հնարավոր փուչիկի ձևավորման վախերը, անկանխատեսելի տնտեսական քաղաքականությունը, ինչպես նաև պետական պարտքի և պարտատոմսերի եկամտաբերության աճը ստիպում են ընտանեկան գրասենյակներին վերանայել իրենց ռազմավարությունները։

Խորհրդատուները պարզաբանում են, որ խոսքն ամերիկյան արժեթղթերի ամբողջական վաճառքի մասին չէ։ Ավելի շուտ, միջազգային ներդրողները ձգտում են ավելի որակյալ աշխարհագրական դիվերսիֆիկացիայի՝ աճող ճգնաժամերի պայմաններում։ Ուկրաինայում և Իրանում հակամարտությունները, մաքսատուրքերի անկանխատեսելիությունը և պարտքային վեճերը աշխարհը վերածել են բարդ ներդրումային միջավայրի, որտեղ այլևս չկա անվիճելի «անվտանգ նավահանգիստ»։ Այդ պայմաններում ամենախելամիտ ռազմավարությունը ռիսկերի գլոբալ բաշխումն է։

Ընտանեկան գրասենյակների նոր կարգախոսը դարձել է «իրավասության դիվերսիֆիկացիան»՝ միջոցների բաշխումը տարբեր երկրների միջև՝ ռիսկերը հեջավորելու նպատակով։

UBS-ի հարցման համաձայն՝ ընտանեկան գրասենյակների երկու երրորդն արդեն ակտիվներ ունի առնվազն երեք իրավասություններում, իսկ գրեթե մեկ երրորդը՝ չորս և ավելի երկրներում՝ ներառյալ Լատինական Ամերիկան, ԱՄՆ-ն, Չինաստանը, Եվրոպան, Մերձավոր Արևելքը և Ասիան։

Գլխավոր նպատակներից մեկը դոլարից կախվածության նվազեցումն է։ Ընտանեկան գրասենյակների ավելի քան մեկ քառորդը ծրագրում է կրճատել ԱՄՆ դոլարով արտահայտված ակտիվներում ներդրումները։ Հարցվածների երկու երրորդը կարծում է, որ դոլարի նկատմամբ վստահությունը որպես համաշխարհային պահուստային արժույթ կնվազի, իսկ գրեթե կեսը ընդունում է, որ իրենց ընթացիկ պորտֆելները չափազանց մեծ կախվածություն ունեն դոլարից։

Դիվերսիֆիկացման հիմնական այլընտրանքներ են համարվում շվեյցարական ֆրանկը և եվրոն։

Հետաքրքիր է, որ ամերիկյան և օտարերկրյա ընտանեկան գրասենյակների վարքագծի միջև նկատվում է զգալի տարբերություն։

ԱՄՆ-ում գործող ընտանեկան գրասենյակները նախընտրում են ներդրումները պահել երկրի ներսում։ Վերջին մեկ տարվա ընթացքում նրանք նույնիսկ ավելացրել են ներքին ակտիվների մասնաբաժինը իրենց պորտֆելներում՝ միջինը 86%-88%։

Հյուսիսային Ամերիկային շարունակում է բաժին ընկնել ընտանեկան ներդրումների համաշխարհային ակտիվների 53%-ը։

Միևնույն ժամանակ ոչ ամերիկյան ներդրողներն ակտիվորեն վերադարձնում են կապիտալը սեփական երկրներ կամ տեղափոխում այլ շուկաներ։ Օրինակ՝ չինական ընտանեկան գրասենյակներն այժմ իրենց ակտիվների կեսը պահում են Արևմտյան Եվրոպայում, իսկ արևմտաեվրոպական կառույցները ներդրումների 41%-ը անում են սեփական տարածաշրջանում։

Մինչ ամերիկացի ներդրողները կրկնապատկում են խաղադրույքները ներքին շուկայի վրա, աշխարհի մնացած մասը հետևողականորեն դիվերսիֆիկացնում է իր պորտֆելները՝ աստիճանաբար նվազեցնելով ԱՄՆ դոլարով արտահայտված արժեթղթերից կախվածությունը։

29/05/2026
դրամ
Դոլար (USD)
368.18
+0.13
Եվրո (EUR)
428.71
+0.37
Ռուբլի (RUR)
5.1754
-0.0043
Լարի (GEL)
138.15
+0.32
52314
-1118
Արծաթ
864.36
-37.85