Ֆինանսական

USD BUY - 367.50+0.00 USD SELL - 369.50-0.50
EUR BUY - 426.50+1.50 EUR SELL - 432.00-1.00
OIL:  BRENT - 94.40+2.62 WTI - 91.50+4.26
COMEX:  GOLD - 4491.00-1.52 SILVER - 75.01-0.81
COMEX:  PLATINUM - 1950.30+1.42
LME:  ALUMINIUM - 3666.50+0.84 COPPER - 13636.00+0.78
LME:  NICKEL - 19062.00+0.63 TIN - 55418.00+1.88
LME:  LEAD - 2016.00+0.50 ZINC - 3540.00+0.78
FOREX:  USD/JPY - 159.7+0.28 EUR/GBP - 1.1633-0.22
FOREX:  EUR/USD - 1.1633-0.22 GBP/USD - 1.3457-0.01
STOCKS RUS:  RTSI - 1131.49-0.57
STOCKS US: DOW JONES - 51078.88+0.09 NASDAQ - 27086.81+0.42
STOCKS US: S&P 500 - 7599.96+0.26
STOCKS JAPAN:  NIKKEI - 66734.24-0.30 TOPIX - 3924.24-0.42
STOCKS CHINA:  HANG SENG - 26038.32+2.52 SSEC - 4075.10+0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10338.95-0.68 CAC40 - 8146.59-0.45
STOCKS EUR:  DAX - 25003.04-0.40
02/06/2026  CBA:  USD - 368.53+0.18 GBP - 496.37+0.46
02/06/2026  CBA:  EURO - 429.12+0.14
02/06/2026  CBA:  GOLD - 52718-1118 SILVER - 896.4-1.1
Հնդկաստանի ԿԲ-ն վաճառել է ոսկու պաշարի մի մասը՝ ռուփիին աջակցելու համար
02/06/2026 16:17
Կիսվել

Հնդկաստանի ԿԲ-ն վաճառել է ոսկու պաշարի մի մասը՝ ռուփիին աջակցելու համար

Հնդկաստանի կենտրոնական բանկը (RBI) մայիսին երկու շաբաթվա ընթացքում իր ոսկու պաշարի մի մասը վաճառել է շուրջ $12 մլրդ արժեքով։

Ինչպես հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով փորձագետներին, այս քայլը ձեռնարկվել է Մերձավոր Արևելքում հակամարտության պայմաններում արտարժութային ակտիվների ծավալն ավելացնելու նպատակով։

Վերլուծաբանների գնահատմամբ՝ թանկարժեք մետաղի վաճառքը կարգավորիչին թույլ է տվել ձեռք բերել $7,5 մլրդ ծավալով իրացվելի արտարժութային ակտիվներ։ Դա, իր հերթին, նպաստել է հնդկական ռուփիի փոխարժեքի կայունացմանը՝ երկրից օտարերկրյա ներդրումների արտահոսքի ֆոնին։ Բացի այդ, գործարքը օգնեց պահպանել երկրի արտարժութային պահուստների ծավալը, որը կրճատվել էր էներգակիրների լայնածավալ գնումների պատճառով՝ չնայած Մերձավոր Արևելքի ճգնաժամով պայմանավորված համաշխարհային գների աճին։

Ինչպես նշում է Bloomberg-ը, RBI-ն, ամենայն հավանականությամբ, կշարունակի ավելացնել արտարժութային պահուստները՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքի թուլացման, օտարերկրյա կապիտալի ներհոսքի վերականգնման և հում նավթի գների նվազման պայմաններում։

Ավելի վաղ Հնդկաստանի կենտրոնական բանկը հայտնել էր, որ մարտի վերջի դրությամբ իր ոսկու պաշարները գերազանցում էին 880 մետրական տոննան, ընդ որում՝ այդ պաշարի 77%-ը պահվում էր երկրի տարածքում։ Արտերկրում տեղակայված հնդկական ոսկու ակտիվների հիմնական մասը պահվում էր Անգլիայի բանկում և Շվեյցարիայում գործող Միջազգային հաշվարկների բանկում։

02/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.53
+0.18
Եվրո (EUR)
429.12
+0.14
Ռուբլի (RUR)
5.0629
-0.0645
Լարի (GEL)
138.37
+0.15
52718
-1118
Արծաթ
896.4
-1.1