Մեկ շաբաթում բանկերը տրամադրել են շուրջ 51 մլրդ դրամի եվ 48 մլն դոլարի վարկ
Մեկ աշխատանքային շաբաթվա ընթացքում՝ նոյեմբերի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում, հայաստանյան բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 50.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 48.1 մլն ԱՄՆ դոլար:
Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ հաշվետու շաբաթում, նախորդ շաբաթվա համեմատ, բանկերը ավելացրել են ՀՀ դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը և փոքր-ինչ կրճատել ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը:
Նշենք, որ նոյեմբերի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում հայաստանյան բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 36.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 55.1 մլն ԱՄՆ դոլար: