Ֆինանսական

USD BUY - 367.50+0.00 USD SELL - 369.50-1.00
EUR BUY - 423.00+1.00 EUR SELL - 429.50+0.50
OIL:  BRENT - 86.80-2.26 WTI - 84.88-1.65
COMEX:  GOLD - 4215.00+1.00 SILVER - 67.86+6.21
COMEX:  PLATINUM - 1712.20-1.74
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.2-0.02 EUR/GBP - 1.1565-0.07
FOREX:  EUR/USD - 1.1565-0.07 GBP/USD - 1.3406-0.06
STOCKS RUS:  RTSI - 1101.95+0.00
STOCKS US: DOW JONES - 51202.26+0.70 NASDAQ - 25888.84+0.31
STOCKS US: S&P 500 - 7431.46+0.50
STOCKS JAPAN:  NIKKEI - 66020.04+2.81 TOPIX - 3881.96+1.35
STOCKS CHINA:  HANG SENG - 24718.10+1.93 SSEC - 4031.51+1.12
STOCKS EUR:  FTSE100 - 10471.72+1.63 CAC40 - 8350.87+1.83
STOCKS EUR:  DAX - 24635.30+1.76
12/06/2026  CBA:  USD - 368.18-0.24 GBP - 493.73+1.45
12/06/2026  CBA:  EURO - 426.09+1.19
12/06/2026  CBA:  GOLD - 48235-1170 SILVER - 755.16-8.37
ԱՄԷ-ն որոշել է ապաշրջափակել Իրանի առնվազն 10 միլիարդ դոլարի ակտիվները
15/06/2026 10:41
Կիսվել

ԱՄԷ-ն որոշել է ապաշրջափակել Իրանի առնվազն 10 միլիարդ դոլարի ակտիվները

ԱՄԷ իշխանությունները համաձայնել են ապաշրջափակել նախկինում սառեցված իրանական ակտիվներից առնվազն 10 միլիարդ դոլար, ինչպես նաև արդեն փոխանցել են Իսլամական hանրապետությանն այդ միջոցներից շուրջ 3 միլիարդ դոլարը։

Reuters-ի աղբյուրների խոսքով՝ «ԱՄԷ-ն համաձայնել է ընդհանուր առմամբ ապաշրջափակել 10 միլիարդ դոլար, և դրանցից ավելի քան 3 միլիարդ դոլարն արդեն փոխանցվել է»։

Հրապարակման համաձայն՝ ակտիվների ապաշրջափակման որոշումը կայացվել է Իրանի կողմից ԱՄԷ-ի դեմ հարվածները դադարեցնելու դիմաց։ Աղբյուրների տվյալներով՝ ԱՄԷ-ն հետագայում կարող է ապաշրջափակել մինչև 20 միլիարդ դոլարի ակտիվներ։

Էմիրատական պաշտոնյաներից մեկը նշել է, որ երկրի իշխանությունները ձգտում են նպաստել տարածաշրջանում լարվածության նվազեցմանը և խաղաղության հաստատմանը։

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը ռազմական գործողություններ սկսեցին Իրանի դեմ։ Հարվածների թիրախ դարձան Իրանի խոշորագույն քաղաքները, այդ թվում՝ Թեհրանը։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարեց լայնածավալ պատասխան գործողության մասին՝ հարվածներ հասցնելով Իսրայելին։

Հարձակումների ենթարկվեցին նաև ԱՄՆ-ի ռազմական օբյեկտները Բահրեյնում, Հորդանանում, Իրաքում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 11-ին հայտարարել էր, որ Վաշինգտոնն ու Թեհրանը փաստացի համաձայնեցրել են ռազմական գործողությունների ավարտին վերաբերող պայմանավորվածությունները։ Նա չի բացառել, որ կողմերի միջև փոխըմբռնման հուշագիրը կարող է ստորագրվել առաջիկա հանգստյան օրերին։

12/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.18
-0.24
Եվրո (EUR)
426.09
+1.19
Ռուբլի (RUR)
5.0686
-0.0278
Լարի (GEL)
138.67
-0.09
48235
-1170
Արծաթ
755.16
-8.37