2026թ.-ի ապրիլի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը 13․8 մլրդ դոլար է (+255․6 մլն դոլար)
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2026թ.-ի ապրիլի 30-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 5,134,827.6 մլն դրամ: 2025թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ պետական պարտքն նվազել է 164․7 մլն դրամով կամ 3․1%-ով։
Մասնավորապես, ՀՀ կառավարության պարտքը կազմել է 5,131,722.2 մլն դրամ, որից արտաքին պարտքը՝ 2,479,485.4 մլն դրամ է։ Արտաքին վարկերը և փոխառությունները կազմել են 1,666,045.0, իսկ ոչ ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական պարտատոմսերը՝ 279,609.1 մլն դրամ, ոչ ռեզիդենտների կողմից ձեռք բերված արտարժութային պետական պարտատոմսերը՝ 533,831.3 մլն դրամ։
Ինչ վերաբերում է ներքին պարտքին, ապա այն կազմել 2,652,236.8 մլն դրամ, որից ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական պարտատոմսեր՝ 2,443,688.1 մլն դրամ, ռեզիդենտների կողմից ձեռք բերված արտարժութային պետական պարտատոմսեր՝ 208,548.7 մլն դրամ:
ՀՀ համայնքների պարտքը կազմել է 3,105.4 մլն դրամ, որից արտաքին պարտքը՝ 3,033.2 մլն դրամ է, իսկ ներքին պարտքը՝ 72.2 մլն դրամ։
Եթե պետական պարտքը ներկայացնենք ԱՄՆ դոլարով՝ հաշվի առնելով դոլարի 2026թ.-ի ապրիլի 30-ի 371.19 դրամ փոխարժեքը, ապա 2026թ.-ի ապրիլի 30-ին ՀՀ պետական պարտքը կազմել է 13․8 մլրդ ԱՄՆ դոլար: Այդ թվում՝ արտաքին պարտքը կազմել է 6․68 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ներքին պարտքը՝ 7.15 մլրդ ԱՄՆ դոլար։ 2025թ.-ի ապրիլի վերջի 13․6 մլրդ դոլար ցուցանիշի համեմատ պետական պարտքն աճել է 1․7%-ով կամ 225․6 մլն դոլարով։
