Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Չինաստանը մշակել է օտարերկրյա ներդրումներ ներգրավելու գործողությունների ծրագիր
23/06/2026 15:07
Կիսվել

Չինաստանը մշակել է օտարերկրյա ներդրումներ ներգրավելու գործողությունների ծրագիր

Չինաստանը ներկայացրել է օտարերկրյա ներդրումների ներգրավման և դրանց օգտագործման օպտիմալացման գործողությունների ծրագիր, որը մշակվել է Առևտրի նախարարության, Զարգացման և բարեփոխումների պետական կոմիտեի և Ֆինանսների նախարարության կողմից:

Ծրագրում մանրամասն ներկայացված է 15 միջոցառում՝ հինգ հիմնական ուղղություններին վերաբերող: Դրանք են՝

  • շուկա մուտքի ընդլայնում,
  • ներդրումային ընթացակարգերի պարզեցում,
  • ներդրումների խթանման մակարդակի բարձրացում,
  • օտարերկրյա ներդրումների համար ծառայությունների և երաշխիքների համակարգի կատարելագործում,
  • օտարերկրյա կապիտալի կառավարման բարելավում։

Առաջնահերթ ուշադրություն է առաջարկվում դարձնել շուկա մուտքի ընդլայնմանը, այդ թվում՝ ծառայությունների, ֆինանսների և դեղագործության շուկաներում, ինչպես նաև ներդրումային ընթացակարգերի պարզեցմանը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են օտարերկրյա կապիտալի մասնակցությամբ միաձուլումներն ու կլանումները, տվյալների սահմանահատումային շարժը և օտարերկրյա ընկերությունների կողմից ներքին շուկայում վերաներդրումները։

Բացի այդ, ծրագրում ներառված է կոնկրետ միջոցառումների ամբողջական փաթեթ, որը նաև նախատեսում է օտարերկրյա կապիտալով ձեռնարկությունների համար ազգային ռեժիմի լիարժեք ապահովում, ինչը, մասնավորապես, ենթադրում է հավասար մասնակցություն պետական գնումներին։

Ծրագիրը կենտրոնացած է հատկապես ծառայությունների ոլորտի վրա՝ նպատակ ունենալով ընդլայնել օտարերկրյա ներդրողների մուտքը այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են կրթությունը, ֆինանսները և առողջապահությունը։

Չինաստանի տնտեսությունում ուղղակի օտարերկրյա ներդրումների (FDI) ծավալը 2026 թվականի հունվար-մայիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 8.6%-ով՝ հասնելով 327.3 մլրդ յուանի (48.3 մլրդ դոլար)։ Այդ տվյալները հրապարակել է Չինաստանի Առևտրի նախարարությունը։

Առևտրի փոխնախարար Լին Ցզին հայտարարել է, որ վերջին տարիներին Չինաստանում փաստացի օգտագործված օտարերկրյա ներդրումների ծավալն ընդհանուր առմամբ պահպանվել է տարեկան 100 միլիարդ դոլարից բարձր, թեև առկա են որոշ տատանումներով։

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85