
Բանկերում ժամկետանց վարկերն աճել են
Ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսվա վերջի դրությամբ հայաստանյան բանկերում ժամկետանց վարկերը կազմել են 24,4 մլրդ ՀՀ դրամ կամ վարկային ներդրումների ընդհանուր ծավալի 1.44%-ը: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ժամկետանց դասակարգված վարկերի կառուցվածքում գերակշռել են կարճաժամկետ վարկերը:
Միևնույն ժամանակ, հաշվետու ամսվա վերջի դրությամբ երկարաձգված վարկերը կազմել են հայաստանյան բանկերի վարկային ներդրումների 5.09%-ը կամ 86,2 մլրդ ՀՀ դրամ: Երկարաձգված դասակարգված վարկերի կառուցվածքում ևս գերակշռել են կարճաժամկետ վարկերը:
Հարկ է նշել, որ տարեսկզբի համեմատ բանկերը գրանցել են ինչպես ժամկետանց, այնպես էլ երկարաձգված վարկերի ծավալի աճ, որին նպաստել է նաև մայիս ամսին տեղի ունեցած կարկտահարությունը: