Ֆինանսական

USD BUY - 365.00-0.50 USD SELL - 367.50+0.50
EUR BUY - 417.00-0.50 EUR SELL - 421.00+1.00
OIL:  BRENT - 76.66-2.79 WTI - 72.39-2.56
COMEX:  GOLD - 4122.10+1.26 SILVER - 59.97+3.11
COMEX:  PLATINUM - 1644.20+2.70
LME:  ALUMINIUM - 3115.50-2.01 COPPER - 13403.50+0.34
LME:  NICKEL - 16422.00-1.66 TIN - 53064.00+4.97
LME:  LEAD - 1880.00-1.23 ZINC - 3591.00+3.43
FOREX:  USD/JPY - 161.37-0.63 EUR/GBP - 1.1454+0.24
FOREX:  EUR/USD - 1.1454+0.24 GBP/USD - 1.3443+0.34
STOCKS RUS:  RTSI - 907.25-0.92
STOCKS US: DOW JONES - 52487.41+0.27 NASDAQ - 26206.89+1.30
STOCKS US: S&P 500 - 7543.64+0.81
STOCKS JAPAN:  NIKKEI - 68557.73+1.20 TOPIX - 4036.08+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 24175.12+0.60 SSEC - 3996.16-1.00
STOCKS EUR:  FTSE100 - 10472.45-0.16 CAC40 - 8326.62+0.90
STOCKS EUR:  DAX - 25118.27+0.89
10/07/2026  CBA:  USD - 367.38+0.26 GBP - 493.58+1.97
10/07/2026  CBA:  EURO - 420.03+0.71
10/07/2026  CBA:  GOLD - 48783+789 SILVER - 694.87+5.33
«Ռենշին»-ի պարտատոմսերը ցուցակվել են AMX-ում
10/07/2026 21:38
Կիսվել

«Ռենշին»-ի պարտատոմսերը ցուցակվել են AMX-ում

Տնտեսության իրական հատվածի առաջատարը մուտք է գործում կապիտալի շուկա

Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX) հուլիսի 8-ին կայացած ավանդական զանգի հնչեցման արարողությամբ ազդարարվել է հայաստանյան կառուցապատման ոլորտի առաջատարներից մեկի՝ «ՌԵՆՇԻՆ»-ի պարտատոմսերի պաշտոնական ցուցակումը։ Սա նշանավորում է ընկերության զարգացման նոր ինստիտուցիոնալ փուլը կապիտալի շուկայում՝ հիմնված թափանցիկության, հաշվետվողականության և ներդրումային նոր հնարավորությունների ստեղծման սկզբունքների վրա։

Ներդրողների և կապիտալի շուկայի մասնակիցների համար հատկանշական է թողարկված արժեթղթերի դիվերսիֆիկացված բնույթը։ Մասնավորապես, ընկերության անվանական, արժեկտրոնային պարտատոմսերը բորսայի երկրորդային (Bbond) ցուցակում շրջանառվելու են 3 տարբեր թողարկումներով․

  • Դրամային թողարկում (36 ամիս). 2,3 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, 1 մլն ՀՀ դրամ անվանական արժեքով և տարեկան 12.00% եկամտաբերությամբ (2,300 հատ)։
  • Դոլարային թողարկում (36 ամիս). 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով, 10,000 ԱՄՆ դոլար անվանական արժեքով և տարեկան 8.00% եկամտաբերությամբ (1,000 հատ)։
  • Դոլարային թողարկում (60 ամիս). 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով, 10,000 ԱՄՆ դոլար անվանական արժեքով և տարեկան 8.50% եկամտաբերությամբ (1,000 հատ)։

Արժեթղթերի տեղաբաշխումն իրականացվել է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի միջոցով։ Ընդ որում, դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը կայացել է 2026 թվականի փետրվարի 2-ից մինչև մայիսի 5-ը, իսկ դոլարայիններինը՝ մինչև մայիսի 29-ը։ Ամերիաբանկի Կապիտալի շուկաների բաժնի ղեկավար Շուշանիկ Հովսեփյանը տեղեկացրել է, որ բանկը հանդես է գալու նաև` որպես այս պարտատոմսերի շուկա ստեղծող՝ նպատակ ունենալով ձևավորել խորը և ակտիվ երկրորդային շուկա։ Նա ընդգծել է, որ այս թողարկումն ապահովեց տնտեսության համար առանցքային ոլորտի մուտքը բորսա, իսկ տարբեր ժամկետայնությունն ու արժույթները ներդրողներին պորտֆելների դիվերսիֆիկացման գերազանց հնարավորություն են տալիս։

«Ռենշինի» մուտքը կապիտալի շուկա բարձր է գնահատել նաև Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը՝ նշելով, որ իրական հատվածի ընկերությունների ակտիվ ներգրավվածությունը նպաստում է տնտեսության կայուն զարգացմանն ու շուկայի խորացմանը։ «Պարտատոմսերի ցուցակումը հնարավորություն է տալիս ընկերությանը ներգրավել երկարաժամկետ ֆինանսական ռեսուրսներ՝ իր ռազմավարական ծրագրերի իրականացման համար՝ միաժամանակ բարձրացնելով ընկերության թափանցիկությունը և ճանաչելիությունը», – հավելել է նա։

Շուրջ 25 տարվա պատմություն ունեցող և 1 միլիոն քմ բարձրակարգ կառուցապատում իրականացրած «Ռենշին»-ի համար սա զարգացման օրինաչափ փուլ է։ Ընկերության ֆինանսական տնօրեն Քրիստինա Չիչյանի խոսքով՝ այս ցուցակումը նշանավորում է «Ռենշինի» ֆինանսական զարգացման նոր փուլը։ Նա ընդգծել է, որ սա ընկերության առաջին թողարկումն էր, որն ամբողջությամբ տեղաբաշխվել է՝ փաստելով ներդրողների բարձր վստահությունը ընկերության ռազմավարության նկատմամբ։ «Կապիտալի շուկա մուտքը մեզ համար նաև պարտավորություն է՝ գործել թափանցիկ, հետևել միջազգային լավագույն փորձին և պահպանել կորպորատիվ կառավարման բարձր չափանիշներ։ Վստահ ենք, որ առաջիկայում ևս հանդես կգանք նոր թողարկումներով»,- նշել է նա՝ շնորհակալություն հայտնելով գործընկերներին։

 

10/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.38
+0.26
Եվրո (EUR)
420.03
+0.71
Ռուբլի (RUR)
4.7873
-0.0343
Լարի (GEL)
139.47
+0.09
48783
+789
Արծաթ
694.87
+5.33