Կառավարությունը մտադիր է զարգացնել պետական պարտատոմսերի առաջնային շուկան
Կառավարությունը լրացումներ է կատարել իր նախկին որոշումներից մեկում: Լրացումների նպատակն է զարգացնել պետական պարտատոմսերի առաջնային շուկան, ինչը բխում է ՀՀ կառավարության պարտքի կառավարման 2014-2016թթ. ռազմավարական ծրագրից:
Մասնավորապես, հետաձգվել է գործարքի իրականացման օրը, ինչը շուկայի մասնակիցներին հնարավորություն կտա առավել արդյունավետ օգտագործել իրենց դրամական միջոցները, ինչպես նաև կնպաստի պարտատոմսերի պահանջարկի աճին:
(T+n) սկզբունքով գործարքները «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ի Ջենիում ԱՅՆԵԹ առևտրային համակարգի միջոցով կիրականացվեն 2014թ. ընթացքում: