Ֆինանսական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 416.00+0.00 EUR SELL - 421.00+0.00
OIL:  BRENT - 84.76-1.17 WTI - 79.55-0.59
COMEX:  GOLD - 4030.50+0.07 SILVER - 57.11-2.39
COMEX:  PLATINUM - 1679.60+2.21
LME:  ALUMINIUM - 3169.50+0.96 COPPER - 13541.00+0.42
LME:  NICKEL - 16766.00+0.15 TIN - 52598.00-0.99
LME:  LEAD - 1868.50-1.48 ZINC - 3566.00-1.38
FOREX:  USD/JPY - 162.09-0.04 EUR/GBP - 1.1467+0.28
FOREX:  EUR/USD - 1.1467+0.28 GBP/USD - 1.3533+0.99
STOCKS RUS:  RTSI - 853.41-3.29
STOCKS US: DOW JONES - 52658.64+0.29 NASDAQ - 26269.23+0.62
STOCKS US: S&P 500 - 7572.40+0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 66835.54-2.79 TOPIX - 4028.79-1.45
STOCKS CHINA:  HANG SENG - 25008.60+1.33 SSEC - 3882.41-1.85
STOCKS EUR:  FTSE100 - 10515.92-0.13 CAC40 - 8382.43+0.19
STOCKS EUR:  DAX - 24999.53-0.59
16/07/2026  CBA:  USD - 366.57-0.68 GBP - 494.98+2.94
16/07/2026  CBA:  EURO - 420.09+0.8
16/07/2026  CBA:  GOLD - 47875-246 SILVER - 682.97-0.44
ԱՄՆ-ի առևտրային պատերազմն ազդում է եվրոպական ընկերությունների ֆինանսավորման վրա
16/07/2026 16:45
Կիսվել

ԱՄՆ-ի առևտրային պատերազմն ազդում է եվրոպական ընկերությունների ֆինանսավորման վրա

ԱՄՆ-ի նախաձեռնած առևտրային լարվածությունը հանգեցրել է եվրագոտու այն ընկերությունների վարկավորման պայմանների խստացմանը, որոնք արտադրանք են արտահանում ԱՄՆ, ինչպես նաև նվազեցրել է վարկերի պահանջարկը։ Այս մասին նշվում է Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) վերլուծաբանների հրապարակած հետազոտությունում, հայտնում է Bloomberg-ը։

Հետազոտության համաձայն՝ առևտրային մաքսատուրքերից առավել տուժած եվրոպական ավտոարտադրողները բախվել են վարկավորման ավելի խիստ պահանջների, ինչը խորացրել է ոլորտում արդեն առկա կառուցվածքային խնդիրները։ Մի շարք այլ դեպքերում բանկերը չեն փոխել վարկավորման պաշտոնական պայմանները, սակայն խստացրել են առևտրային սահմանափակումներից առավել խոցելի ընկերությունների ֆինանսական վիճակի նկատմամբ վերահսկողությունը։

ԵԿԲ-ի գնահատմամբ՝ առևտրային լարվածության ազդեցությունը վարկային ակտիվության վրա առավել ուժեղ է եղել 2025 թվականի ապրիլից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում։ Տարվա երկրորդ կեսին բացասական ազդեցությունը սկսել է թուլանալ՝ ԱՄՆ-ի և Եվրոպական միության միջև ամռանը ձեռք բերված նախնական առևտրային համաձայնության և տնտեսական քաղաքականության շուրջ անորոշության նվազման շնորհիվ։

Միևնույն ժամանակ, հետազոտությունն ընդգծում է, որ եվրագոտու տնտեսության համար ռիսկերը շարունակում են պահպանվել, իսկ կայուն տնտեսական աճի վերականգնումը շարունակում է դժվար լինել։

Bloomberg-ի փոխանցմամբ՝ հենց այս ռիսկերն է ԵԿԲ-ն այժմ գնահատում գնաճի արագացման վտանգի հետ մեկտեղ՝ հաջորդ շաբաթ նախատեսված դրամավարկային քաղաքականության նիստից առաջ։

Լրատվական գործակալության տվյալներով՝ ոչ վերլուծաբանները, ոչ էլ ֆինանսական շուկաները չեն ակնկալում, որ ԵԿԲ-ն կբարձրացնի տոկոսադրույքները։ Ավելին, նույնիսկ Կառավարիչների խորհրդի որոշ անդամներ, այդ թվում՝ Յոահիմ Նագելը (Joachim Nagel), որն ավելի վաղ չէր բացառել հուլիսին տոկոսադրույքի բարձրացումը, այժմ ակնարկում են, որ կարգավորիչը, ամենայն հավանականությամբ, կպահպանի տոկոսադրույքները ներկայիս մակարդակում։

16/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.57
-0.68
Եվրո (EUR)
420.09
+0.8
Ռուբլի (RUR)
4.6643
-0.0352
Լարի (GEL)
139.3
-0.22
47875
-246
Արծաթ
682.97
-0.44