Մեկ շաբաթում բանկերը տրամադրել են շուրջ 40 մլրդ դրամի եվ 35 մլն դոլարի վարկ
Մեկ աշխատանքային շաբաթվա ընթացքում՝ դեկտեմբերի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում, հայաստանյան բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 40.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 34.9 մլն ԱՄՆ դոլար:
Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Կենտրոնական բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ հաշվետու շաբաթում, նախորդ շաբաթվա համեմատ, բանկերը կրճատել են ինչպես ՀՀ դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը, այնպես էլ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը:
Նշենք, որ նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում, հայաստանյան բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 50.5 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 86 մլն ԱՄՆ դոլար: