Ֆինանսական

USD BUY - 375.50+0.50 USD SELL - 378.00+0.00
EUR BUY - 432.00-1.00 EUR SELL - 437.00-1.00
OIL:  BRENT - 114.57+6.96 WTI - 99.64+6.53
COMEX:  GOLD - 4489.70+2.61 SILVER - 69.50+2.70
COMEX:  PLATINUM - 1887.10+0.13
LME:  ALUMINIUM - 3269.50+1.70 COPPER - 12147.00+1.82
LME:  NICKEL - 17253.00+1.37 TIN - 44125.00+1.95
LME:  LEAD - 1891.50-0.26 ZINC - 3081.50+0.47
FOREX:  USD/JPY - 160.25+0.44 EUR/GBP - 1.1507-0.27
FOREX:  EUR/USD - 1.1507-0.27 GBP/USD - 1.3256-0.64
STOCKS RUS:  RTSI - 1082.72-2.32
STOCKS US: DOW JONES - 45166.64-1.73 NASDAQ - 20948.36-2.15
STOCKS US: S&P 500 - 6368.85-1.67
STOCKS JAPAN:  NIKKEI - 53373.07-0.43 TOPIX - 3649.69+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 24951.88+0.38 SSEC - 3913.72+0.63
STOCKS EUR:  FTSE100 - 9967.35-0.05 CAC40 - 7701.95-0.87
STOCKS EUR:  DAX - 22300.75-1.38
27/03/2026  CBA:  USD - 377.18-0.18 GBP - 501.65-2.28
27/03/2026  CBA:  EURO - 434.13-2.02
27/03/2026  CBA:  GOLD - 54042-1337 SILVER - 816-71.73
Ամերիաբանկը հետաքրքրված է Հայաստանում հյուրանոցային բիզնեսի զարգացմամբ
19/12/2013 16:13
Կիսվել

Ամերիաբանկը հետաքրքրված է Հայաստանում հյուրանոցային բիզնեսի զարգացմամբ

Վերջերս Երևանում բացվեց Hyatt International հյուրանոցային ցանցին պատկանող «Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցը, որն առաջինն է տարածաշրջանում:

Հյուրանոցի կառուցման համար ներդրվել է շուրջ 15 մլն ԱՄՆ դոլոր, որից ավելի քան 9 մլն ԱՄՆ դոլարը ֆինանսավորվել է Ամերիաբանկի կողմից:

«Ամերիա» խորհրդատվական ընկերության փորձագիտական հետազոտությունները վկայում են, որ Հայաստանն աստիճանաբար իր ուրույն տեղն է զբաղեցնում զբոսաշրջության շուկայում:

Վերջին 5 տարվա ընթացքում միջազգային ժամանումների բաղադրյալ միջին տարեկան աճի տեմպը (CAGR) Հայաստանում կազմել է  8,6%: Նկատի ունենալով, որ Հայաստանը գտնվում է զբոսաշրջության ակտիվ զարգացման սկզբնական փուլում, ժամանումների նման տեմպը բավականին բարձր է գնահատվում:

Աճում է նաև Հայաստանը որպես հանգստավայր դիտարկող մարդկանց  թվաքանակը: Հետազոտության  արդյունքում բացահայտվել է նաև, որ վերջին 2-3 տարիների ընթացքում Հայաստանում բավականին մեծացել է հյուրանոցային ցանցի զբաղվածության աստիճանը:

Միայն 2012թ. Հայաստան է այցելել 843,830 զբոսաշրջիկ, և այդ թվաքանակը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը ավելի քան 11%-ով:

Ամերիաբանկում վստահ են, որ նոր բրենդի մուտքը Հայաստան կնպաստի հյուրանոցային ոլորտում մրցակցային դաշտի մեծացմանը, սպասարկման որակի բարձրացմանը, ինչպես նաև նոր աշխատատեղերի ստեղծմանը:

27/03/2026
դրամ
Դոլար (USD)
377.18
-0.18
Եվրո (EUR)
434.13
-2.02
Ռուբլի (RUR)
4.6285
+0.0483
Լարի (GEL)
139.84
+0.31
54042
-1337
Արծաթ
816
-71.73