ՀՀ ԿԲ. Փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 19/12/13
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` դեկտեմբերի 19-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.10 դրամով և կազմել 405.35 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 2.74 դրամով և կազմել 554.48 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.03 դրամով և կազմել 12.32 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.97 դրամով և կազմել 663.88 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինը նվազել է 12.33 դրամով և կազմել 16036.25 դրամ: Արծաթի գինը նվազել է 0.98 դրամով և կազմել 259.86 դրամ: Պլատինի գինն աճել է 4.35 դրամով և կազմել 17645.74 դրամ: