Ֆինանսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 417.00-2.00 EUR SELL - 422.50+0.50
OIL:  BRENT - 107.04-0.68 WTI - 102.94-0.17
COMEX:  GOLD - 4310.00-1.57 SILVER - 63.51-1.17
COMEX:  PLATINUM - 1779.10-1.36
LME:  ALUMINIUM - 3253.00+1.01 COPPER - 14240.00+1.81
LME:  NICKEL - 16469.00-1.68 TIN - 53364.00-2.65
LME:  LEAD - 1892.00+0.26 ZINC - 3881.00+5.09
FOREX:  USD/JPY - 154.73+0.41 EUR/GBP - 1.1534-0.31
FOREX:  EUR/USD - 1.1534-0.31 GBP/USD - 1.3485-0.13
STOCKS RUS:  RTSI - 881.93+3.41
STOCKS US: DOW JONES - 52421.20-0.29 NASDAQ - 26186.41-0.56
STOCKS US: S&P 500 - 7619.98-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 63492.99-0.81 TOPIX - 4058.21+0.74
STOCKS CHINA:  HANG SENG - 24917.60+0.45 SSEC - 3885.33-0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10697.57+0.44 CAC40 - 8117.78-0.76
STOCKS EUR:  DAX - 25440.81-0.50
14/09/2026  CBA:  USD - 363.28+0 GBP - 489.96-0.65
14/09/2026  CBA:  EURO - 419.23-1.88
14/09/2026  CBA:  GOLD - 51230+243 SILVER - 745.63-21.84
Microsoft-ի զուտ շահույթը ֆինանսական չորրորդ եռամսյակում աճել է 31%-ով
03/08/2026 18:09
Կիսվել

Microsoft-ի զուտ շահույթը ֆինանսական չորրորդ եռամսյակում աճել է 31%-ով

Microsoft-ը 2025-2026 ֆինանսական տարվա չորրորդ եռամսյակում զգալիորեն գերազանցել է շուկայի սպասումները՝ շնորհիվ ամպային ծառայությունների արագ աճի։

Օրերս ավարտված եռամսյակում ընկերության զուտ շահույթը կազմել է 35.77 մլրդ դոլար, ինչը 31%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Մեկ բաժնետոմսին բաժին ընկնող շահույթը (EPS) աճել է մինչև 4.81 դոլար, իսկ հասույթը՝ 18%-ով՝ հասնելով 90 մլրդ դոլարի։ Վերլուծաբանները կանխատեսում էին 87.62 մլրդ դոլարի հասույթ և 4.24 դոլար ճշգրտված EPS։

Ընկերության ամպային ծառայությունների ընդհանուր հասույթն աճել է 27%-ով՝ մինչև 59.3 մլրդ դոլար։ Intelligent Cloud ստորաբաժանման հասույթն ավելացել է 32%-ով, իսկ Azure-ի և այլ ամպային ծառայությունների եկամուտը՝ 43%-ով։

Արտադրողականության և բիզնես գործընթացների ստորաբաժանման (ներառյալ Office-ը և LinkedIn-ը) հասույթն աճել է 14%-ով՝ մինչև 37.85 մլրդ դոլար, իսկ LinkedIn-ի եկամուտը՝ 12%-ով։ Միևնույն ժամանակ անհատական համակարգչային լուծումների ստորաբաժանման (Windows, Xbox, Surface) հասույթը նվազել է 4%-ով՝ մինչև 12.9 մլրդ դոլար։

Ամբողջ ֆինանսական տարվա արդյունքներով Microsoft-ի զուտ շահույթը հասել է 133.7 մլրդ դոլարի, իսկ հասույթը՝ 331.84 մլրդ դոլարի՝ երկուսն էլ աճելով համապատասխանաբար 31% և 18%։ Ընկերության ամպային բիզնեսի տարեկան հասույթն առաջին անգամ գերազանցել է 100 մլրդ դոլարը։ Բացի այդ, վերջին եռամսյակում Microsoft-ը բաժնետերերին վերադարձրել է 10.2 մլրդ դոլար՝ բաժնետոմսերի հետգնման և շահաբաժինների վճարման միջոցով։

14/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.28
+0
Եվրո (EUR)
419.23
-1.88
Ռուբլի (RUR)
4.2997
+0.0026
Լարի (GEL)
139.37
+0
51230
+243
Արծաթ
745.63
-21.84