Մեկ շաբաթում բանկերը տրամադրել են շուրջ 55 մլրդ դրամի եվ 58 մլն դոլարի վարկ
Մեկ աշխատանքային շաբաթվա ընթացքում՝ դեկտեմբերի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում, հայաստանյան բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 55 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 58.3 մլն ԱՄՆ դոլար:
Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Կենտրոնական բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ հաշվետու շաբաթում, նախորդ շաբաթվա համեմատ, բանկերը ավելացրել են ինչպես ՀՀ դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը, այնպես էլ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը:
Նշենք, որ դեկտեմբերի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում հայաստանյան բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել էր 40.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 34.9 մլն ԱՄՆ դոլար: