Արհեստական բանականությունում ներդրումները կարող են հանգեցնել նոր ֆինանսական փուչիկի ձևավորմանը
Աշխարհում տվյալների մշակման կենտրոնների կառուցման ծախսերը մինչև 2030 թվականը կարող են հասնել 7 տրիլիոն դոլարի։ Նման կանխատեսում է ներկայացված McKinsey & Company-ի զեկույցում, որի տվյալներին անդրադարձել է The Wall Street Journal-ը։
Վերլուծաբանները զգուշացնում են, որ եթե արտադրողականության աճի տեմպերը չարդարացնեն նման մասշտաբային ներդրումները, համաշխարհային տնտեսությունը կարող է բախվել լուրջ ցնցումների։
Առանձնահատուկ մտահոգություն է առաջացնում արհեստական բանականության շուկայում ֆինանսական փուչիկի ձևավորման հավանականությունը, ինչը կարող է անմիջական վտանգ ներկայացնել ֆինանսական համակարգի կայունության համար։
Միևնույն ժամանակ, ինչպես նշում են պարբերականի մեկնաբանները, ներկայումս արհեստական բանականության ոլորտի ընկերությունների բաժնետոմսերի գների տատանումները մեծապես հավասարակշռվում են տնտեսության այլ հատվածներում նկատվող աճի շնորհիվ։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

