Ֆրանսիայում կարող են նվազեցնել կենսաթոշակների ինդեքսավորումը՝ բյուջեի միջոցները խնայելու նպատակով
Ֆրանսիայի իշխանությունները կարող են քննարկել կենսաթոշակների ինդեքսավորման նվազեցման տարբերակը՝ 2027 թվականի բյուջեի միջոցները խնայելու նպատակով: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Ռոլան Լեսկյուրը։
«Տնտեսության վերականգնմանն ապահովված կենսաթոշակառուների ներդրման հարցը, օրինակ՝ նրանց կենսաթոշակների ավելի չափավոր ինդեքսավորման միջոցով, արժանի է քննարկման», – ասել է նա Liberation-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ այս պահին դեռևս որևէ որոշում չի ընդունվել։
