ՀՀ բանկերում 2026թ. մայիսի դրությամբ սպասարկվել է 5․71 մլն հաճախորդ
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալների 2026թ.-ի մայիսի դրությամբ Հայաստանի առևտրային բանկերում սպասարկվել է 5,741,686 հաճախորդ։ 2025թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 701,324-ով կամ 13․9%-ով։
Նրանցից 5,503,764-ը ֆիզիկական անձինք են, իսկ 237,922-ը՝ իրավաբանական անձինք:
Ըստ ներկայացված վիճակագրության՝ ընթացիկ տարվա մայիս ամսվա դրությամբ բանկերի հաճախորդների հաշիվների քանակը կազմել է 12,600,788։ 2025թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 2,060,119-ով կամ 19․5%-ով։
Մասնավորապես հաշիվներից 12,135,673-ը ֆիզիկական անձանց հաշիվներ են, իսկ իրավաբանական անձանց հաշիվները 465,115-ն են:
