Ֆինանսական

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Ռուսաստանի Ազգային Հաշվարկային Դեպոզիտարիան և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիան ամրապնդում են համագործակցությունը
10/01/2014 11:31
Կիսվել

Ռուսաստանի Ազգային Հաշվարկային Դեպոզիտարիան և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիան ամրապնդում են համագործակցությունը

Ռուսաստանի արժեթղթերի կենտրոնական դեպոզիտարիան՝ Ազգային Հաշվարկային Դեպոզիտարիան (ԱՀԴ), և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիան (ՀԿԴ) կնքել են փոխշահավետ հարաբերությունների զարգացմանը և ամրապնդմանն ուղված փոխհամաձայնության հուշագիր:

Կողմերը համաձայնվել են ընդլայնել երկկողմանի համագործակցությունը՝ արժեթղթերի անդրսահմանյան վերջնահաշվարկի համար արդյունավետ և հուսալի ռեեստրավարման համակարգի ստեղծման ուղղությամբ:

Համաձայն հուշագրի, դեպոզիտարիաները նախատեսում են սերտորեն համագործակցել բիզնեսի տեսանկյունից, ինչպես նաև կազմակերպել սպասարկվող արժեթղթերի և ռեեստրավարման ծառայությունները կարգավորող իրավական ակտերի մասին տեղեկատվության փոխանակում: Ընկերությունները նաև նախատեսում են փոխանակել իրենց լավագույն փորձը օգտագործվող տեխնոլոգիաների, գործունեության ստանդարտների և զարգացման պլանների գծով, ինչպես նաև նախագծերի, աշխատանքային խմբերի և այլ համապատասխան միջոցառումների մասին տեղեկատվությունը: Ի լրումն, ընկերությունները նախատեսում են երկկողմանի խորհրդատվություն տրամադել համագործակցության բոլոր ասպարեզներում:

ԱՀԴ-ի խորհդի նախագահ Էդդի Աստանինը, մեկնաբանելով հուշագրի կնքումը, նշել է. «ԱՊՀ երկրների կենտրոնական դեպոզիտարիաների հետ ռազմավարական համագործակցության զարգացումը ԱՀԴ-ի, որպես Ռուսաստանի կենտրոնական դեպոզիտարիայի, առաջնահերթություններից մեկն է, և դրան նպաստում է նաև մեր համատեղ աշխատանքը Եվրասիայի Կենտրոնական Դեպոզիտարիաների Ասոցիացիայի ներքո: Մենք համոզված ենք, որ Ռուսաստանի և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիաների միջև համագործակցությունը դրական ազդեցություն է ունենալու մեր երկրների ֆինանսական շուկաների զարգացման վրա: Կնքված հուշագիրը թույլ կտա մեզ բարձրացնել Ռուսաստանի և Հայաստնի ԿԴ-երի կողմից սպասարկվող արժեթղթերի մասին տեղեկատվության հասանելիության մակարդակը՝ նպաստելով մեր շուկաների թափանցիկությանը ներդրողների համար»:

ՀԿԴ-ի տնօրեն Վահան Ստեփանյանը հավելել է. «Մենք բարձր ենք գնահատում անդրսահմանյան վերջնահաշվարկի և արժեթղթերի հաշիվների վարման ոլորտում մեր համագործակցության ընդլայնումը ԵԿԴԱ-ի և, մասնավորապես, ԱՀԴ-ի հետ: Կարծում ենք, որ Հուշագիրը նպաստելու է ոչ միայն երկու դեպոզիտարիաների միջև համագործակցության ամրապնդմանը, այլ նաև երկու երկրների միջև առևտրի և ներդրումների հոսքի մակարդակի բարձրացմանը: Միևնույն ժամանակ, արժեթղթերի և թողարկողների մասին էական տեղեկատվության հասանելիությունը տեղական և արտասահմանյան ներդրողների համար կհեշտացնի ներդրումային որոշումների կայացման գործընթացը»:

Հիշեցնենք, որ 2011թ. հոկտեմբերին դեպոզիտարիաները կնքել էին ՀԿԴ-ում ԱՀԴ-ի անվանատիրոջ հաշվի բացման և սպասարկման մասին համաձայնագիրը, որը թույլ է տալիս ԱՀԴ-ի հաճախորդներին օգտվել հայկական թողարկողների արժեթղթերի պահառության, հաշիվների վարման, ինչպես նաև վերջնահաշվարկի ծառայություններից:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69