Ֆինանսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 417.00-2.00 EUR SELL - 422.50+0.50
OIL:  BRENT - 107.77+3.31 WTI - 103.12+3.07
COMEX:  GOLD - 4378.60+0.28 SILVER - 64.26-0.45
COMEX:  PLATINUM - 1803.60+0.33
LME:  ALUMINIUM - 3253.00+1.01 COPPER - 14240.00+1.81
LME:  NICKEL - 16469.00-1.68 TIN - 53364.00-2.65
LME:  LEAD - 1892.00+0.26 ZINC - 3881.00+5.09
FOREX:  USD/JPY - 154.1+0.31 EUR/GBP - 1.157-0.22
FOREX:  EUR/USD - 1.157-0.22 GBP/USD - 1.3503-0.11
STOCKS RUS:  RTSI - 852.84+2.19
STOCKS US: DOW JONES - 52573.29+0.37 NASDAQ - 26333.04+0.30
STOCKS US: S&P 500 - 7656.98+0.27
STOCKS JAPAN:  NIKKEI - 63492.99-0.81 TOPIX - 4058.21+0.74
STOCKS CHINA:  HANG SENG - 24917.60+0.45 SSEC - 3885.33-0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10650.44-0.18 CAC40 - 8179.77+0.28
STOCKS EUR:  DAX - 25568.56-0.03
14/09/2026  CBA:  USD - 363.28+0 GBP - 489.96-0.65
14/09/2026  CBA:  EURO - 419.23-1.88
14/09/2026  CBA:  GOLD - 51230+243 SILVER - 745.63-21.84
ԱՄՆ բյուջեի դեֆիցիտն օգոստոսին զգալիորեն նվազել է, իսկ ֆինանսական տարվա 11 ամիսներին՝ 0.4%-ով
14/09/2026 17:50
Կիսվել

ԱՄՆ բյուջեի դեֆիցիտն օգոստոսին զգալիորեն նվազել է, իսկ ֆինանսական տարվա 11 ամիսներին՝ 0.4%-ով

ԱՄՆ պետական բյուջեի դեֆիցիտն օգոստոսին կազմել է 166.797 մլրդ դոլար՝ մոտ երկու անգամ պակաս նախորդ տարվա նույն ամսվա 344.792 մլրդ դոլար ցուցանիշից, հայտնել է երկրի ֆինանսների նախարարությունը։

Բյուջեի եկամուտներն աճել են 4.6%-ով՝ հասնելով 360.033 մլրդ դոլարի։

Ծախսերը նվազել են 23.5%-ով՝ մինչև 526.83 մլրդ դոլար, հիմնականում օրացուցային գործոնի՝ մի շարք վճարումների ժամկետների տեղափոխման պատճառով։ Մասնավորապես, պետական պարտքի տոկոսավճարները կազմել են 86 մլրդ դոլար, իսկ սոցիալական ապահովության համակարգի ծախսերը՝ 141 մլրդ դոլար։

2026 ֆինանսական տարվա առաջին 11 ամիսներին, ԱՄՆ բյուջեի դեֆիցիտը կրճատվել է 0.4%-ով՝ մինչև 1.966 տրլն դոլար։ Բյուջետային մուտքերն աճել են 3.3%-ով և հասել 4.845 տրլն դոլարի, իսկ ծախսերն ավելացել են 2.2%-ով՝ կազմելով 6.811 տրլն դոլար։

2025 ֆինանսական տարվա արդյունքներով ԱՄՆ պետական բյուջեի դեֆիցիտը կազմել էր 1.775 տրլն դոլար՝ նվազելով 2.3%-ով։

Բյուջեի դեֆիցիտի ռեկորդային՝ 3.1 տրլն դոլար մակարդակը գրանցվել է 2020 ֆինանսական տարում։ Վերջին անգամ ԱՄՆ բյուջեն հավելուրդով է փակվել 2001 ֆինանսական տարում։

14/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.28
+0
Եվրո (EUR)
419.23
-1.88
Ռուբլի (RUR)
4.2997
+0.0026
Լարի (GEL)
139.37
+0
51230
+243
Արծաթ
745.63
-21.84